Նրանք պայքարեցին ու հերոսացան միասին․ հայր ու որդի Կարպետյանները զոհվեցին ԱԹՍ-ի հարվածից

Կարապետյանների ընտանիքը Սյունիքից է՝ Գորիս քաղաքից, բայց նրանք ապրում են Փարաքարում։ Ընտանիքի հայրն ու միակ զավակը զոհվեցին հայրենի սահմանների պաշտպանության համար մղվող մարտերում։ Նրանք ընկան հերոսի պես։

Հերոս Արմեն Կարապետյանը մեծացել է հայրենասիրական ոգով։ Դեռ մանկուց նա հորից ժառանգել էր այդ ոգին։ Նրա հայրը՝ Էդիկը, ժամանակին մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, իսկ հետո էլ ապրիլյան պատերազմին։ Ընտանիքը պատմում է, որ հայրը պատերազմ մեկնելու որոշում է կայացրել, երբ լսել է որդու հասակակից տղաների զոհվելու մասին։

Այդ ժամանակ մարտի դաշտում է եղել նաև որդին։ Արմենը շարունակ հանգստացրել է հորը՝ ասելով, որ վարորդ է և մարտական գործողություններին չի մասնակցում։ Բայց ամեն ինչ այլ է եղել։ Հայր ու որդի զոհվել են մեկ օրվա տարբերությամբ՝ անօդաչու թռչող սարքի հարվածից։ Հայրը զոհվել է Քարվաճառում, իսկ որդին՝ Ջաբաիլում։ Փառք ու պատիվ մեր բոլոր հերոսներին։