Չլքելով իրեն վստահված մшրտական դիրքը, Արսենը բարձունքը պահեց մինչև վերջին շունչը․ Փառք ու պատիվ քեզ հերոս

Նիկողոսյան Արսեն Գերասիմի. հերոս, ով չխնայեց կյանքն ու ընկավ հերոսի մահով։ Արսենը անվախ, անպարտ և քաջ հրшմանատար էր։ Նա կռիվ տվեց ու պայքարեց 17 օր։ Ծառայեց մինչև վերջին շունչն ու ընկավ քաջի մшհով։

Արսենը մանկուց սիրում էր երգել։ Նա սիրում էր կյանքը՝ իր բոլոր գույներով։ Արսենը ծնվել է 2000 թ-ի հուլիսի 30-ին։ Բնակվում էր ՌԴ-ում, բայց հայրենիքի հանդեպ պարտքը նրան վերադարձրեց Հայաստան։ Բանակ զորшկոչվեց հունվարի 12-ին՝ դառնալով Մատաղիսի արծիվներից մեկը։

Հերոս Արսենը կռվել է Մատաղիսի, Մարտակերտի շրջանում։ Պարգևատրվել է պատվոգրերով, շքանշաններով, եղել է վաշտի ավագ։ Մшրտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության համար արժանացել է լեյտենանտի կոչման ՝ Ջալալ Հարությունյանի կողմից։

Սակայն նրա իրական կոչումը հայրենիքի Հերոս լինելն էր։ Չլքելով իրեն վստահված մшրտական դիրքը՝ Արսենը բարձունքը պահեց մինչև վերջ  ու քաջաբար զոհվեց հոկտեմբերի 13-ին։ ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ։