«Եվ եթե աշխարհն էլ դեմ լինի քեզ, Աստծով կհաղթես անպարտ Հայաստան». ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳԸ զոհվելուց ժամեր առաջ այս բանաստեղծությունն էր գրել

Գևորգ Արշակյանը Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից էր: Սովորում էր Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի մագիստրատուրայում: Նկարչության ոլորտում հասցրել էր բազմաթիվ հաջողություններ գրանցել, նաև բանաստեղծություններ էր գրում: Գևորգն ամուսնացած չէր, չէր սիրում կեղծավորությունն ու անարդարությունը:

Մարտի ժամանակ Գևորգը Տերունական աղոթքն ու իր անուն-ազգանունը թղթին է հանձնել ու դրել գրպանում՝ մտածելով, որ մարմնի՝ անճանաչելի լինելու դեպքում, այդպերպ կհասկանան, որ ինքն է:

Գևորգը հուղարկավորված է Մրգաշատ գյուղում:


Ձեզ ենք ներկայացնում ՀԵՐՈՍԻ գրած բանաստեղծությունը մարտի դաշտում, ինչպես նաև մի քանի կտավներ, որոնք ստեղծել էր ՆԱ մինչև անմահանալը…

Երբ լսվեց որոտը արկերի
Եվ զինապարտի կանչը սահմանի,
Ես կրկին հավատով լցված
Հաղթական ոգով մարտի գնացի:

Մարտում արկերը լեռներ էր շարժում,
Բայց չէին շարժվում սահմանները մեր,
Զինվորի արյամբ գծված սահմանը
Կյանքերի գնով անխախտ էր պահվում:

Թշնամու անթիվ արկերի դիմաց
Մեր աղոթքն էինք բարձրացնում Աստծուն,
Եվ թշնամու այդ արկերը զորեղ
Անզոր թափվում էր աղոթքներից մեր։

Հավատի հզոր ոգով տոգորված’
Միայն Աստծու հույսով ենք լցված,
Եվ եթե աշխարհն էլ դեմ լինի քեզ,
Աստծով կհաղթես անպարտ Հայաստան։