Փրկելով հրամանատարի կյանքն ու չխնայելով իրենը նա բռնեց հավերժի ուղին․ Հայկ Թունյանի պատմությունը

Մեր անմահ ու խիզախ հերոսներից է Հայկ Կարենի Թունյանը։ Նա ծնվել է 2002թ-ի փետրվարի 6-ին, Երևանում։ Հերոս Կարենը սպորտի մեծ սիրահար է եղել։ Նա հաճախել է լողի և կարատեի։ Զբաղվել է նաև ֆուտբոլով։ Նույնիսկ 2017թ-ին ստացել է «Տարվա լավագույն դարպասապահի» կոչում։

Նա անչափ բարի ու մեծահոգի տղա էր։ Ուներ երկու քույր։ Հասակակիցները պատմում են, որ աչքի էր ընկնում իր խելքով։ 2020թ-ի հուլիսին նա անցել էր զինվորական ծառայության։  Ծառայում էր Մարտունի երկուսում։ Հերոս Կարենը գնդացրորդ էր։ Նա կռվել է պատերազմի ամենաթեժ կետերում ու աչքի ընկել իր քաջությամբ։

Նա իր զենքին տրապետել է անթերի, այդ իսկ պատճառով բոլորը նրան «Պեկայիստ Հայկո» էին ասում։ Հերոսը անմահացավ հոկտեմբերի 31-ին՝ փրկելով հրամանատարի կյանքն ու չխայելով իրենը։ Նա տվեց իր կյանքն հանուն հայրենիքի ու զոհվեց քաջի պես։ ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ։