Հերոս Կարենի կյանքի ընդհատված ուղին․ նա ծառայել է խաղաղապահ զորքերում ու արժանացել բազմաթիվ մեդալների

Անուն առ անուն նրանց անունը գրվեց հայոց պատմության էջերում: Նրանք դարձան խաղաղության մատիկներ ու անմահացան հանուն մեր գալիք օրվա։ Կարեն Գևորգի Ասատրյանը ծնվել է 1980թ. մարտի 12-ին Նոր Գեղի գյուղում։ Ավարտել է դպրոցը գերազանց առաջադիմությամբ ու ընդունվել Երևանի պետական Ճարտարագիտական քոլեջը։

Ուսումը կիսատ թողնելով զորակոչվել է բանակ։ Ծառայել է Արարատի մարզում։ Կարգապահ և բարեխիղճ ծառայության համար զորամասի կողմից մի շարք պատվոգրերի է արժանացել։ 2011թ. ծառայության է անցել Խաղաղապահ զորքերում։ Առաքելություն է իրականացրել Աֆղանստանում և Կոսովոյում։

Որակավորման դասընթացներ է անցել Գերմանիայում և Ռումինիայում։ Արժանացել է մի շարք շքանշանների և պատվոգրերի։ 2016թ. մասնակցել է Ապրիլյան պատերազմին՝ Թալիշում։ 2017թ. ստացել է Կրտսեր սերժանտի կոչում։ 2020թ. սեպտեմբերի 27-ից՝ պատերազմի հենց սկզբից եղել է ռազմաճակատում։ Կռվել է առյուծի նրան։ Այսպես են նրա մասին ասում ծառայակիցները։

Զ ոհվել է նոյեմբերի 3-ին Քարվաճառում՝ ԱԹՍ-ի հարվածից։ ՀՀ նախագահի կողմից հերոս Կարենը հետմա ու արժանացել է Մարտական ծառայության մեդալի։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա: Փառք ու պատիվ մեր բոլոր հերոսներին։