«Գալու եմ մորս թագուհու նման պահեմ»․ հերոս Սարգիսը չհասցրեց կատարել խոստումը, նա ընկավ հերոսի մահով

«Գալու եմ մորս թագուհու նման պահեմ», բայց հերոս Սարգիսը չհասցրեց կատարել իր խոստումը։ Նա զոհվեց կարոտը սրտում, կռվեց մինչև վերջ ու ճանապարհ բռնեց դեպի վեր, դեպի երկինք։ Արցախյան պատերազմում զոհված Սարգիս Ծատուրյանն ապրում էր մոր ու տատիկի հետ։ Նա բանակ է զորակոչվել 2019 թ-ի հուլիսի 6-ին:

«Սկզբում Ջրականում է եղել, զանգեց հորս հետ խոսեց, ասաց, որ 2 անգամ փրկվել է, Աստված պահել է իրեն՝ երրորդ անգամ Աստված չի պահի էլ»,- պատմում է մորաքրոջ տղան՝ Գևորգը: Հերոսը կանխազգում էր իր մոտալուտ մահը։

Ընկերը՝ Գևորգ Գևորգյանն ասում է, որ Սարգիսն ընկերներից ամենաուժեղն ու ժպտերեսն էր: «Խոսեցի հետը, ասում էր՝ առավոտը լուսացնեմ ամեն ինչ լավ կլինի, բայց չեմ լուսացնելու»:

«Միսակը, Ժորը, Սարգիսը միասին են եղել, մեկը մյուսի համար են զո հվել»,- ասում է տատիկը: Սարգիս Ծատուրյանը ծնվել է 2001 թ-ի փետրվարի 14-ին: Հայրենիքի պաշտպանության մարտերում զոհվել է 2020 թ-ի հոկտեմբերի 22-ին: