Նա փրկել է 50 զինվորների կյանք․ 30-ամյա փոխգնդապետ Սեդրակ Վարդանյանի անցած հերոսական ուղին

Անմահ հերոսներից Սեդրակ Վարդանյանը Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից է։ Նա ծնվել է 1990 թ-ի հոկտեմբերի 18-ին։ Ավարտեկով Վ․ Սարգսյանի անվան ռшզմական ինստիտուտը ծառայության է անցել Հադրությում։

Սեդրակ Վարդանյանը նաև Ապրիլյան պшտերազմի մասնակից է։ Արցախյան վերջին պшտերազմի մեկնարկի հենց առաջին օրվանից Սեդրակը դարձյալ առաջնագծում էր՝ ընկերների կողքին։ Նա համառորեն պայքարել է շուրջ 37 օր։ Այդ օրերին հերոսը ոչ միայն մասնակցում էր մшրտական գործողություններին, այլ նաև կարողացել է շրջափшկումից դուրս հանել շուրջ յոթ հարյուր մարդու։

Ապա կարողացել է փրկել ևս 50 զինվորների կյանք։ Հենց նրանց կյանքը փրկելու ժամանակ էլ փոխգնդապետն անմահացել է։ Փոխգնդապետն ամուսնացել էր 2019 թ-ին՝ Մարիի հետ։

Նրա առաջնեկը՝ փոքրիկ Մանեն ընդամենը հինգ ամսական է։ Հայրը հաճախ է մոր հետ խոսելիս ասել, որ շատ է կարոտում փոքրիկ դստերը։ Մայրը որդու զոհվելու լուրն իմացել է նրա երեսնամյակը լրանալուց օրեր անց։