«Նա միշտ շտապում էր, թվում էր, թե ինչ-որ բան է ուզում հասցնել»․ 26-ամյա Տիգրան Վարդանյանի պատմությունը

Տիգրան Վարդանյանն Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքից էր: Նա պատերազմի երկրորդ օրը արդեն առաջնագծում էր, հասել էր Արցախ ու անցել մարտական առաջադրանքների կատարմանը։ Նա շատ էր սիրում իր հողն ու հայրենիքը։ 26-ամյա երիտասարդը կյանքը տվեց հայրենիքի համար։

Մայրն ասում է, որ Տիգրանն անընդհատ շտապում էր, ու թվում էր, թե ինչ-որ բան է ուզում հասցնել։ «Միշտ ինձ թվում է, թե հիմա տուն է մտնելու, անընդհատ սպասում եմ։ Բայց հետո հասկանում եմ, որ էլ չի գալու»,-ասում է Տիգրանի մայրը։

Տիգրանի ընտանիքը խաղողի այգի ունի։ Հայրն ասում է, որ որդին սիրում էր ինքը մշակել այդ խաղողը ու շատ էր ուրախանում, երբ առատ բերք էին ստանում։ Հիմա ավելի մեծ պատասխանատվությամբ են պահելու այգին։ Քանի որ այդ ամեն հիշողությունները կապված են հերոս որդու հետ։

Տիգրանն Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտ էր։ Նրա կյանքը դեռ առջում էր, բայց հայրենի հողը իր գիրկը տարավ հերոսին։ Նրա սխրանքն անմահ է։