«Զգույշ կլինես, ինքնագլուխ բաներ չանես, հա` մեկ էլ չգնաս անջատված գերի ընկնես». ՀԵՐՈՍ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԶՐՈՒՅՑԸ 

«Զգույշ կլինես, ինքնագլուխ բաներ չանես, հա` մեկ էլ չգնաս անջատված գերի ընկնես». Մերօրյա հերոսի վերջին զրույցը ծառայակցի հետ:

Արցախյան երկրորդ պատերազմի մերօրյա հերոս ՎԱՀԱԳՆ ՀՐԱՉՅԱԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆի և նրա ծառայակից ընկերոջ վերջին զրույցը, որը պատմել է վերջինիս հերոսածին մայրիկին, մեզ էլ պատմել է հերոսի մայրիկը` Անժելա Բաբայանը.

-Զրույցը եղել է հոկտեմբերի ութին, ծառայակից ընկերները պետք է տարբեր ուղղություններով գնային, երբ ընկերը`Ժորան, խնդրել է, որ Վահագս ամեն ինչ անի, որ նորից տեսնվեն Վահագը բառացի ասել է. «Պիտի գնամ, վաշտս սպասում է, պիտի իրանց հետ լինեմ, չեմ կարա ասեմ կտենանք իրար, թե չէ: Դու զգույշ կլինես, ինքնագլուխ բաներ չանես, հա` մեկ էլ չգնաս անջատված գերի ընկնես` էդ մեզ սազական չի, Աստված քեզ պահապան ընկերս»:

Ընկերը այս խոսքերը ինձ փոխանցելիս ասաց, որ շատ անգամներ է փորձել սա ինձ փոխանցել, բայց հոգու խորքում չգիտես ինչու մեղավոր է զգացել, ոչ նա ողջ է , իսկ ընկերը` Վահագս անմահացած