Գիտե՞ք՝ ինչու էր Նաիրի Զարյանի վերաբերմունքը Չարենցի նկատմամբ բացասական. եկեք պարզենք

Հայ բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, հրապարակագիր և թարգմանիչ, հասարակական գործիչ Նաիրի Զարյանի իսկական անուն-ազգանունն է Հայաստան Եղիազարյան։

Զարյանի կյանքում հիշարժան էր Եղիշե Չարենցի հետ հանդիպումը, որն էլ անունը փոխեց Նաիրի Զարյանի։

1928 թվականի հունիսի 12-ին Նաիրի Զարյանը՝ «Գրական դիրքերում» ամսագրի խմբագիր Ն․ Դաբաղյանի ու գրական խորհրդի մի շարք այլ անդամների հետ հայտարարությամբ դիմում են ՀԿ(բ)Կ Կենտկոմ ու բողոքում Չարենցի կողմից ամսագրի խմբագրական խորհրդի անդամ ընտրվելու դեմ։ Արդյունքում վերջինիս կրկին հանում են այդ կազմից։

1932 թվականի մարտին «Գրական թերթ»-ում (թիվ 2) տպագրվում է Զարյանի «Բաց նամակ Եղիշե Չարենցին» նյութը, որի մեջ գրում է.

««Էպիքական լուսաբացում» … դու ավելի ես նահանջում դեպի ինդիվիդուալիզմի ինքնահանգստացուցիչ հանգրվանը։ …Հիմնականում սխալ ես լուծում կլասիկներին օգտագործելու հարցը։ … Դու ինդիվիդուալիստորեն շարունակ դատում ես քո ուժեղության, իմաստության և վերափոխության մասին։ … Ինչո՞ւ դու չես գրում մի մոնումենտալ աշխատություն։ … Քո նահանջի և լռության պատճառն այն է …, որ դու … մասսաների հետ թույլ ես կապված…»:

Հրապարակելով այս նամակը, նա բացահայտում է իր չարամիտ դիրքորոշումը Չարենցի հանդեպ, ինչն այդուհետ պետք է վերածվեր ոխերիմ թշնամանքի։