«Ինքը մարտի դաշտում թշնամու դեմ էր կռվում, կինն էլ թիկունքում՝ զինվորի կյանքի համար». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Արտուշին

Արտուշ Արզումանյանը ծնվել է 1979 թվականին Գորիս քաղաքում։ Սովորել է տեղի թիվ 5 միջնակարգ դպրոցում, որից հետո ուսումը շարունակել է Գորիսի պետական քոլեջում և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում։ Հայոց բանակ զորակոչվել է 1997 թվականին, այնուհետև անցել ժամկետային զինծառայության։

2015 թվականին սովորել է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում և ստացել լեյտենանտի կոչում։Մասնակցել է Քառօրյա պատերազմին, որից հետո նշանակվել է վաշտի հրամանատար։

2018 թվականին ստացել է ավագ լեյտենանտի զինվորական կոչում և նշանակվել սպառազինության գծով հրամանատարի տեղակալ։ Կապիտանի զինվորական կոչումը ստացել է 2019 թվականին։

44-օրյա պատերազմին մասնակցել է առաջին իսկ օրվանից՝ մի ամբողջ ամիս պայքարելով Հայոց հողի համար և հետ մղելով թշնամուն: Կինը նույնպես մասնակցել է և՛ Քառօրյա և՛ 44-օրյա պատերազմներին որպես բուժքույր:

Զոհվել է զինամթերք տեղափոխելիս 2020 թվականի հոկտեմբերի 28-ի գիշերը: Հուղարկավորված է Եռաբլուրում։

Պարգևներ՝

  • «Անբասիր ծառայության առաջին աստիճանի» մեդալ (2006)
  • «Անբասիր ծառայության երկրորդ աստիճանի» մեդալ (2013)
  • «Դրաստամատ Կանայանի» մեդալ (2016)
  • «Հայաստանի Երկրապահ հուշամեդալ» (2017)
  • «ՀՀ Զինված Ուժեր 20 տարի հոբելյանական մեդալ» (2017)
  • «Անբասիր ծառայության երրորդ աստիճանի» մեդալ (2019)
Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...       
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...