Իսկ դուք գիտե՞ք՝ ինչ է նշանակում Սայաթ-Նովա

Սայաթ-Նովայի մասին կարելի անվերջ բացահայտել հետաքրքիր փաստեր: Մեր հարևան բոլոր ժողովուրդները կերազեին ունենալու իրավունք Սայաթ-Նովային իրենց համարելու: Այնուամենայնիվ, Սայաթ-Նովան գրել է երգեր և հայերեն, և թուրքերեն, և վրացերեն լեզուներով՝ թողնելով հսկայան ժառանգություն:

Իսկ ի՞նչ է նշանակում Սայաթ-Նովա անունը: Այդ մասին նույնպես կան բազմաթիվ վարկածներ: Այդ վարկածներից մեկն ասում է, որ Սայաթ-Նովա անունը գալիս է արաբերեն sayyid և պարսկերեն nava բառերից և նշանակում է ՙՙերգերի արքա՚՚: Մեկ այլ վարկած ասում է, որ Սայաթ-Նովա անունը նշանակում ՝ պարզապես Սայյադի թոռ, քանի որ հենց այդպես է եղել նաև երգահանի պապի անունը:

Կան պատմաբաններ, որոնք հերքում այս երկու վարկածները՝ ասելով, որ Սայաթ բառը ծագում է արաբերեն sa’at բառից և նշանակում է ժամանակ, իսկ նովա՝ ռուսերեն nova բառից և նշականում է ՙՙնոր՚՚: