Իսկ դուք գիտե՞ք, որ նույնիսկ պատմահայր Խորենացուն էին հալածում միջնադարյան տգետները

Նույնիսկ քերթողահայր-պատմահայր Մովսես Խորենացին է ենթարկվել հալածանքների: Հավանաբար, պատճառը ժամանակի հոգևորականների տգիտությունն էր: Պատճառը նաև սոցիալական-քաղաքական բնույթ ուներ: Այդ ժամանակ տարածաշրջանի քրիստոնեաները բաժանված էին երկու ճյուղի՝ որոշները, գերիշպողերը, ասորամետներն էին, իսկ մյուները՝ հունամետները: Մովսես Խորենացին, իհարկե, հունամետ էր: Նա սովորություն ուներ փառաբանելու հունական առասպելները:
Պարսիկները և հույները դարավոր, երդվյալ թշնամիներ էին, և հենց այդ պատճառով պարսկական արքունիքը հովանավորում էր ասորամետներին, ովքեր կարողացան պաշտոնները իրենցով անել, չնայած՝ զարգացվածությամբ որոշ չափով զիջում էին հունամետներին:
Պատմահայրը շուրջ 30 տարի հալածանքների մեջ էր և միայն Գյուտ կաթողիկոսի օրոք՝ 60 տարեկան հասակում, նրան շնորհեցին եպիսկոպոսի կոչումը:

Եպիսկոպոսի աստիճան ստանալը վերջ տվեց Մովսես Խորենացու և ասորամետների շարունակական վեճերին, վերականգնեց մեր պատմության մեծ մտավորականի դիրքն ու պատիվը և թույլ տվեց նրան զբաղվելու բանասիրությամբ: Հենց այս ժամանակում էլ նա ստացավ Սահակ Բագրատունու պատմական պատվերը:

470-ական թվականներին Մովսես Խորենացին ստացավ մի պատվեր, որի կատարմամբ նա պետք է հիշվեր մինչև օրս: Սահակ Բագրատունին Խորենացուն պատվիրեց գրի առնել հայ ժողովրդի ամբողջ պատմությունը՝ սկզբից մինչև նրա ապրած վերջին օրերը: