«Ասում էր՝ ոչ բոլորին է բախտ վիճակվում ծառայել Մատաղիսում, Մատաղիսը շատ էր սիրում, այնքան, որ սեփական կյանքից էլ վեր դասեց». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Էրիկին

Էրիկ Ֆուրմանի Ջիլավյանը ծնվել է 2001 թվականի հուլիսի 21-ին Լոռու մարզի Արջուտ քաղաքում: Էրիկի հայրը տարիներ առաջ էր մահացել ավտովթարից, ինքն էլ մեկնել էր Մոսկվա, որտեղ աշխատում էր, ամեն ինչ անում էր, որ հոր պակասը լրացնի։ Նպատակ ուներ սեփական գործ ունենալ:

Հարազատների խոսքերով շատ բարի ու հոգատար էր, շատ ընկերասեր, հավասարակշռված, բոլորը նրան շատ էին սիրում։

18 տարեկանը լրանալուն պես վերադարձավ հայրենիք, որ Հայոց բանակում ծառայի: Ասում էր. «Լավ տղեն Ղարաբաղում պիտի ծառայի»: Ծառայության անցավ Մատաղիսում, շատ գոհ էր, ասում էր՝ ոչ բոլորին է բախտ վիճակվում ծառայել Մատաղիսում: Մատաղիսը շատ էր սիրում, այնքան, որ սեփական կյանքից էլ վեր դասեց…

Պատերազմի առաջին իսկ օրվանից բարձրացան դիրքեր: Էրիկը պաշպանում էր Մատաղիսի շրջանի 107 մարտական դիրքը, կռվում էին, երբ տրվում է նահանջ հրամանը, սակայն Էրիկն ու իր ընկերը չեն նահանջում, շարունակում են կռվել: Զոհվեց սեպտեմբերի 28-ին, երբ փորձում էր լիցքավորել զենքը, սակայն, ցավոք, պարկուճները վերջացած են լինում… զոհվեց իր սիրելի Մատաղիսի համար… անմահացավ…

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...        
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...