«Գևորս զինվորների մի նկար էր նկարել, երկու տարի հետո զոհվեց նույն տեղում, նույն եղանակին, նույն քանակով զինակիցների հետ». մի՞թե ՀԵՐՈՍԸ կանխազգացել էր իր մահը

«Գևորս մի նկար էր նկարել, որտեղ զինվորները սարն են բարձրանում․ երկու տարի հետո զոհվեց նույն տեղում, նույն եղանակին, նույն քանակով զինակիցների հետ»։

Գևորգ Արշակյանի համար իր նկարածը դարձավ ճակատագիր․ պատկերել էր ձմեռ, 11 զինվորներ, եկեղեցի, խաչքարներ։

Մոր խոսքով՝ խաչքարները դրված են 90-ականներից 16 ու 12 տարեկան տղաների պատվին, որոնք հողը պաշտպանել են մինչև հայերի օգնության հասնելը։ Գևորգը մինչ պատերազմն այդ տարածքում չէր եղել։