Փարաջանովի հայրն այդպես էլ չներեց որդուն. անհայտ և զարմանալի փաստեր մեծն հայի կյանքից

Սերգեյ Փարաջանովը միջնակարգ դպրոցն ավարտել է բնագիտությունից ու նկարչությունից գերազանց գնահատաններով։ Չնայած, որ տեխնիկական առարկաներից նա միշտ ստանում էր «3»֊ներ, բայց որոշում է ընդունվել երկաթուղային տրանսպորտի ինստիտուտ, որտեղ սովորում է ընդամենը մեկ տարի։ Իոսիֆ Փարաջանովը որդուն այդպես էլ չներեց այն, որ նա չէր հետևել ընտանեկան ավանդույթին և հրաժարվել էր հնավաճառի մասնագիտությունից։ Ինստիտուտը թողնելուց հետո Փարաջանովը երկու տարի ուսանում է միանգամից երկու բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ Թբիլիսիի կոնսերվատորիայի վոկալ ֆակուլտետում և պարարվեստի ուսումնարանում։ Հասկանալով, որ մշակույթի կենտրոնը Մոսկվան է՝ նա տեղափոխվում է Մոսկվայի կոնսերվատորիա, իսկ հետո ընդունվում է մոսկովյան կինոինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետ։

Հայտնի է, որ Փարաջանովը յուրաքանչյուրին կարող էր անակնկալի բերել իր տարօրինակություններով։ Օրինակ՝ կոտլետներն ափսեի մեջ պիտի դասավորված լինեին որոշակի կարգով, իսկ բաժակը սեղանի վրա պիտի դրված լիներ հատուկ տեղում։

 Նա կարող էր շարունակաբար տուն հրավիրել օրական 4 տասնյակից ոչ պակաս հյուր։ Ասում են, մի անգամ նա երկու օր ու գիշեր խնջույք է կազմակերպել կայարանամերձ ռեստորանում՝ վճարելիք գումարը դուրս հանելով կանացի գուլպաներից։ Նա իր ընկերներին նվիրում էր շքեղ ընծաներ, թեպետ, իհարկե, երբեմն նաև մտափոխվում էր և այդ ընծաները հետ վերցնելով՝ նվիրում էր ուրիշին։