«Պայքարեց կյանքի գնով, զոհվեց հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Գեորգիին
Գեորգի Ալեքսանդրի Հակոբյանը ծնվել է 1994 թվականի հունվարի 19-ին։ Սովորել է Արարատի մարզի Հայանիստի միջնակարգ դպրոցում։ 2010 թվականին ընդունվել է Պոլիտեխնիկական համալսարան՝ բժշկական սարքավորումների մասնագիտության բաժին։

Հայոց բանակ զորակոչվել է 2012 թվականին: Ծառայել է Արցախի Ֆիզուլիի պաշտպանական գոտում, եղել է հրետանավոր։
Ծառայությունը ավարտել է 2014 թվականին, որից հետո շարունակել է ուսումը և ավարտել 2015 թվականին։

2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ կամավորագրվել է և սեպտեմբերի 29-ին մեկնել ռազմաճակատ` Ջաբրաիլի հատված, իսկ հոկտեմբերի 21-ին տեղափոխվել է Կովսական, որտեղ էլ նույն օրը զոհվել է։
Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին... Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...