«Լուսանկարում եմ այնպես, ինչպես գեղանկարչական կտավը կնկարեի». Սամվել Սևադայի ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ, որոնք տեսնել է պետք

Հայ գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադան (Սամվել Արտաշեսի Գրիգորյան) կինոռեժիսոր, սցենարիստ Արտ Սևադայի հայրն է։ Սամվել Սևադան ծնվել է 1949 թվականի սեպտեմբերի 12-ին Գյումրիում:

Սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1975 թվականին Աբովյան քաղաքում հիմնադրել և ղեկավարել է Գեղարվեստի դպրոցը։

1980 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 2009 թվականից՝ ՀՀ նկարիչների միության վարչության անդամ, ՀՀ Լուսանկարիչների միության պատվավոր անդամ։ 1996 -1998 թթ. Երևանի գլխավոր նկարիչ:

1989-2006 թթ. բնակվել է ԱՄՆ-ում, 1990 թվականին ԱՄՆ-ում բացել է հայկական առաջին նկարչական դպրոցը։ Սամվել Սևադան Երևանում ստեղծել է գեղանկարչության դպրոց Sevada Art Studio, և իր արվեստանոցում նկարչություն է դասավանդում երեխաներին:
Սամվել Սևադայի լուսանկարչական աշխատանքները բաժանվում են մի քանի ժանրի՝ դիմանկարների, քաղաքային տեսարանների, նատյուրմորտների և թեմատիկ կոմպոզիցիաների։

Դրանք տպագրվում են ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Ուկրաինայում և շատ ուրիշ երկրների ամսագրերում ու թերթերում։ Նրա մասին նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր, ռադիո և հեռուստատեսային հաղորդումներ, հոդվածներ են տպագրվել աշխարհի շատ երկրների թերթերում և ամսագրերում:

Սամվել Սևադայի աշխատանքներից՝