Շարայի լեռ կամ Սուրբ Հովհաննես լեռնագագաթ. գիտե՞ս, թե ՀԱՅԱՍՏԱՆԻ որ մարզում է գտնվում այս նշանավոր վայրը

Շարայի լեռ կամ Սուրբ Հովհաննես լեռնագագաթը գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում, Արագածի ու Փամբակի լեռնաշղթայի միջև։

sharayi ler

Բարձրությունը 2475 մ է, հիմքի շրջագիծը՝ մոտ 5 կմ։ Կազմված է անթրոպոգենի լավաներից, խարամներից, ջրասառցադաշտային նստվածքներից։ Լանդշաֆտը լեռնատափաստանային է։

shara

Լեռան անվանումը, ըստ ավանդության, կապված է Շիրակի անվանադիր տիրակալ Շարայի անվան հետ։

Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի Ճգնավոր լեռան (2197մ) կատարին՝ Փամբակի լեռնաշղթայի անմատչելի բարձունքներից մեկի վրա։ Մատուռը կառուցվել է 1958թ-ին՝ այն տեղում, որտեղ ամփոփված է Սուրբ Հովհաննեսի աճյունը: Մատուռ հասնելու համար սարն ի վեր մոտ 3 կմ ճանապարհ պետք է ոտքով հաղթահարել:

surb hovhannes

Հայաստանում վերջերս շատերն են ուխտագնացություն կատարում նշանավոր Սուրբ Հովհաննես մատուռ կամ ինչպես ժողովրդի մեջ են ասում՝ Ղալթաղչի, որ հայտնի է դարձել իր հատուկ զորություններով:

hovhannes