«Թեժ մարտեր էր մղում, միաժամանակ էլ հասցնում էր ջոկատի համար հաց պատրաստել». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Գեղամին

Գեղամ Ջանիկի Առաքելյանը ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 15-ին Երևանում: Սովորել է տեղի թիվ 26 միջնակարգ դպրոցում, այնուհետև Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոցում: Ավարտելուց հետո ընդունվել է Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ, մասնագիտությամբ՝ սննդի տեխնոլոգ , խոհարար:

Հայոց բանակ զորակոչվել է 2012 թվականին՝ ուսումը կիսատ թողնելով: Ծառայել է Մատաղիսում, այնուհետև տեղափոխվել Թալիշ: Ծառայությունն ավարտելուց հետո վերադարձել է և շարունակել ուսումը, զուգահեռ աշխատել է Փարավոն ռեստորանում որպես խոհարար: Աշխատանքի հետ զուգահեռ վերապատրաստում է անցել Երեմյան ակադեմիայում՝ արժանանալով հավաստագրի:

Պատերազմը սկսելուց սկսելուց հետո՝ հոկտեմբերի 1-ին կամավորագրվել է և երկրապահ կամավորական ջոկատի հետ մեկնել Ջրական (Ջաբրայիլ), թեժ մարտեր մղել, զուգահեռ անգամ հասցրել է ջոկատի համար հաց պատրաստել:

Թեժ մարտեր են մղել Ջրականում, այնուհետև Հադրութում, որտեղ էլ զոհվել է հոկտեմբերի 10-ին՝ կյանքը տալով ՀԱՅՐԵՆԻՔԻՆ…

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...        
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...