ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խորեն Աբրահամյան. հայ բեմի մեծագույն տաղանդներից մեկը

Սիրված ու մեծ դերասանը՝ Խորեն Աբրահամյանը, ծնվել է 1930-ի ապրիլի 1-ին՝ այսպես ասած՝ «մարդ խաբելու» օրը, Երեւանում: Երբ հայրը իր արու զավակի լույս աշխարհ գալու ավետիսն հասցնում է քույրերին, լուրը նրանք ընդունում են որպես ապրիլմեկյան կատակ: Բաբկեն հորը դժվարությամբ է հաջողվում հավատացնել, որ իր ասածը կատակ չէ՝ իրոք ծնվել է իրենց` Խորեն անունով եղբայր:

Խորեն Աբրահամյանի մարմնավորած Կորիոլանը հիացրել է անգամ գերմանացի հանդիսատեսին: Ներկայացումը դիտելուց հետո գերմանական մամուլը նրան բնութագրել է որպես «գերաստղ»: Այս դերակատարումն էլ նրան արժանացնելու էր ԽՍՀՄ պետական մրցանակի: Շեքսպիրյան Համլետին հայերենով լսելուց հետո նրա հանճարեղ դերակատար Սմոկտունովսկին ասելու էր. «Ավելի լավ էր, քան ես խաղացել եմ…Իմ բախտը բերել է, որ ես եմ Համլետին մարմնավորել, որովհետեւ եթե Խորեն Աբրահամյանը մարմնավորեր, գուցե կերպարն ու ֆիլմն ավելի հետաքրքիր ստացվեին»: