«Թշնամու դեմ պայքարեց ավելի քան 40 օր և անմահացավ Շուշիի համար կռիվ տալով». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Աշոտին

Աշոտ Արմենի Բաբոյանը ծնվել է 2001 թվականի օգոստոսի 27-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում: Ըտանիքի միակ զավակն էր՝ երկու քույրեր ու փոքր եղբայրը: 2019 թվականին ընդունվեց Պոլիտեխնիկական համալսարան։ Ցանկանում էր ծրագրավորող դառնալ:

Հայոց բանակ զորակոչվեց 2020 թվականի հունվարի 9-ին՝ կիսատ թողնելով ուսումը: Ծառայել է Արցախում՝ Հադրութի առաջին պաշտպանական զորամասում: Իր ծառայության մասին միշտ հպարտությամբ էր խոսում:

Մարտական ընկերների խոսքով՝ Աշոտը համարձակ էր, հասուն մտածելակերպ ուներ, նվիրված ու ընկերասեր էր, ընկերներին միշտ փորձում էր օգնել, թույլերին պաշտպանում էր ցանկացած իրավիճակում։

8 ամիս էր, ինչ ծառայել է, երբ սկսեց պատերազմը, իսկ դրանից դեռ երկու օր առաջ էր իջել դիրքերից, բայց հենց սեպտեմբերի 27-ին զինակիցների հետ նորից բարձրացավ դիրքեր՝ ընկերներին օգնության հասնելու:

Պատերազմի ողջ ընթացքում ամենաթեժ կետերում էր՝ Հադրութ, Մարտունի, Քարինտակ։ Նոյեմբերի 4-ին Աշոտը զինակիցների հետ միացավ Շուշիի պաշտպանությանը: Թշնամու դեմ պայքարեց ավելի քան 40 օր և անմահացավ նոյեմբերի 7-ին՝ բերդաքաղաք Շուշին պաշտպանելիս:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...      
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...