«Խնդրում եմ՝ Աստծո գործերի մեջ չխառնվես»․ գիտեք, թե ու՞մ և ինչու՞ է Ավետիք Իսահակյանը նման բան ասել
Ավետիք Իսահակյանի կյանքը լի է եղել հետաքրքիր դեպքերով։ Այդ պատմություններից շատերում կարող ենք տեսնել, թե ինչքան սրամիտ ու կատակասեր է եղել մեծ գրողը։ Ահա սա էլ հենց նման պատմություն է․
Մի անգամ ճաշկերույթներից մեկի ժամանակ դպրոցի տնօրենը բարձրացնում է բաժակը և խմում Իսահակյանի կենացը.
-Վարպե´տ ջան, Ձեր թանկագին կենացը, ցանկանում եմ Ձեզ առողջություն և ուզում եմ, որ ապրեք 125 տարի:
Իսահակյանը ձեռքը բարձրացրեց և ազդու ասաց.
-Կա՛ց…
Տնօրենը, խոսքը կուլ տալով, սառած կանգնեց մնաց տեղում’ մտածելով, թե ի՞նչ վատ արտահայտություն է թույլ տվել:
—Խնդրում եմ՝ Աստծո գործերի մեջ չխառնվես,- ասաց վարպետը՝ բառերը հատ-հատ արտահայտելով:
-Լավ,- ասաց տնօրենը պարտված ձայնով,- Ցանկանում եմ Ձեզ առողջություն և երկար տարիների կյանք: