Թատերագետ Լևոն Հախվերդյանի այս խոսքերը մեկ անգամ ևս ընդգծում են Համո Սահյանի մեծությունը. խոսքեր, որոնք պետք է կարդալ

Ձեզ ենք ներկայացնում թատերագետ Լևոն Հախվերդյանի խոսքերը, որոնք մեկ անգամ ևս ընդգծում են Համո Սահյանի մեծությունը:

Համո Սահյան
«Բախտավոր բանաստեղծ է Համո Սահյանը. ընթերցողի սիրտը բաց է եղել նրա առջև, նրան սիրում են անդավաճան... Ասմունքողների սիրած բանաստեղծն է...Ինձ համար գաղտնիք է մնում, թե Հ. Սահյանն ինչպես է կարողանում հասարակ խոսակցության լեզվով բարդ ու խորունկ մտքեր բյուրեղացնել...Ինչպես է կարողանում «մաշված» բառերին առաջին գործածության թարմություն հաղորդել: Ինչպես է բառերի վրա դնում իմաստային մեծ բեռ, և բառերը...թեթև ու վստահ տանում են իրենց բեռը...Խոսքի վարպետը գիտե իր գործը...Հ. Սահյանը նման էր իր պոեզիային, ինչպես իր պոեզիան իրեն...»: