Ավետիք Իսահակյանի արկածները Փարիզում, թե պարզապես հայրենիքի հանդեպ անսահման կարոտ․ միայն իմանաք, թե ինչ խելահեղ քայլի է դիմել մեծ գրողը

Ավետիք Իսահակյանը կյանքի ընթացքում շատ երկրներում է հասցրել ապրել, բայց ամեն անգամ անհագ կարոտով վերադարձել է հայրենիք։ Նույնիսկ գտնվելով հայրնիքից հազարավոր կիլոմետրեր հեռու նա չի դադարել գովերգել իր հայրենիքը։ Այս պատմություննել ցույց է տալիս, թե ինչքան էր մեծ գրողը կարոտել հայկական լավաշը․

Իսահակյանը Փարիզում շատ էր կարոտում հայրենիքը, հայրենի լեռները, դաշտերն ու ծաղիկները և հատկապես հայկական անուշաբույր լավաշը: Նա մի անգամ ծանոթներից իմանում է, որ դիմացի փողոցում մի հայուհի է ապրում, որի ծնողները գաղթել էին Կարսից: Վարպետը խանութից գնում է մի քիչ ալյուր և խնդրում, որ իր համար լավաշ թխի:

Կինը, որ հայերեն կարգին խոսել էլ չգիտեր, ընդառաջում է Իսահակյանին և թխում է նրա պատվիրած լավաշը: Իսահակյանը լավաշով ու պանրով բրդուճ է անում և առաջարկում ֆրանսահայուհուն ճաշակել լավաշի անուշ համն ու հոտը:

Ֆրանսահայ տիկինը հայկական լավաշի մեջ սկսում է տեսնել իր նախնիններին, նրա մեջ սկսում է խոսել հայկական ոգին, և այդ օրվանից սկսած` նրանց տանը միշտ առկա էր հայկական լավաշը: