ԱՅԳԵՍՏԱՆԻ ՋՐՎԵԺ և ՀԱՉԱ ԼԵՌ. գիտե՞ս, թե որտեղ են գտնվում այս չքնաղ վայրերը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Այգեստանի ջրվեժ

Այգեստանի ջրվեժը գտնվում է Արցախի Ասկերանի շրջանում՝ Այգեստան գյուղից 8 կմ արևմուտք։ Ջրվեժն առաջանում է համանուն գետի վրա։ Այգեստան գետը սկիզբ է առնում Արցախի լեռնաշղթայի լանջերից և հոսում դեպի արևելք։

aygestan
jrvezh

Հաչա լեռ

Հաչա լեռը Արցախի լեռնաշղթայի բարձր լեռներից է։ Գտնվում է Պատարա գյուղի 9 կմ արևմուտք։ Բարձրությունը 2087 մետր է։ Այն հանդիսանում է Հավքախաղաց լեռների ամենաբարձր գագաթը։ Հավքախաղաց լեռները Արցախի լեռնաշղթայի ճյուղավարությունն են։ Հաչա լեռան գագաթից բացվում է տեսարան դեպի Կուսանաց լեռան ժայռոտ պատը։

hacha ler
ler