Հավատացյալ մարդկանց փայտի նման դիզել են և այրել այստեղ. լսե՞լ ես ԴԻԶԱՓԱՅՏ ԼԵՌԱՆ պատմությունը

Դիզափայտ լեռը գտնվում է Արցախի Հադրութի շրջանում: Բարձրությունը 2478 մ է։  Լեռան երկրորդ անվանումը Զիարաթ է։ Դիզափայտն Արցախի պատմական սրբավայրերից է։ Գագաթին հիմնված է Կատարո վանքը, որը վերջին տվյալներով ադրբեջանցիների կողմից օգտագործվում է ռազմական նպատակներով։

Ըստ ավանդության, սարի գագաթին, հինավուրց Կատարո վանքի տեղում, 4-րդ դարում նահատակվել են բազմաթիվ քրիստոնյաներ։ Նորահավատներին դիզել են ինչպես փայտը և այրել (այստեղից էլ լեռան անունը)։ Նահատակների մասին հյուսվել են նաև այլ ավանդազրույցներ։ Հայաստան ներխուժած արաբները լեռն անվանել են Զիարաթ, որն արաբերեն նշանակում է «սրբավայր» (սրբատեղի, ուխտավայր)։

dizapayt ler

4-5-րդ դարերում լեռան կատարին կառուցվել է Կատարավանքը (Կատարո վանք)։ Լեոն գրում է, որ այն եղել է Դիզակ գավառի առաջնորդանիստը: Պատմական աղբյուրների վկայությամբ, ժայռը սրբացված է եղել վաղնջական ժամանակներից, իսկ ուխտագնացության մասին հիշատակությունները վերաբերում են դեռևս արաբական, գուցե և ավելի վաղ ժամանակների։ 

Դիզափայտը նշանավոր է իր լայն բացվածք ունեցող անձավներով, սառնորակ աղբյուրներով, վայրի սննդաբույսերով։ Այս հանգամանքը զգալիորեն ազդել է լեռնածերպերի վրա գտնվող բնական և ձեռակերտ ամրոցների պաշտպանության համակարգի վրա։ Հողն իսկապես խլվել է բլուրների, սարերի, անդնդախոր կիրճերի, անտառների, խիստ թեքադիր ձորալանջերի արանքներում ընկած քարակուտակ թփակալած տարածքներից և, պարզ է, թե ինչու Դիզափայտի հարավարևմտյան, մասամբ նաև արևելյան լանջերը, որտեղ տեղադրված են շրջանի 82 բնակավայրերը, չունեն ընդարձակ հողատարածություններ։

kataro

Դարերի ընթացքում հողազուրկ շինականը զբաղվել է դարավանդային հողագործությամբ։ Աճեցրել են միրգ և բանջարեղեն, հացահատիկ ու անասնակներ՝ դրա համար քարերի մեջ ստեղծելով մեկուկես, երկու մետր բարձրությամբ, խուրջինների մեջ իրենց ուսերի վրա դժվարանցանելի կածաններով կրել են կիրճերի հատակով հոսող գետակների ափերից։

Այժմ էլ պահպանվում են հազարավոր դարավանդային հողակտորները՝ լաքերը, որոնք, ասես, տեղաբնակ հայության մարտահրավերն են խստաշունչ բնությանը։ Եվ սա է պատճառը, որ վեղ հազարից ավելի մշակովի հողերը տարածված են շուրջ ինը հազար հողակտորների վրա։ Բացի “Կատարո վանք” եկեղեցուց, այստեղ պահպանվում են կից շինությունների, պարսպապատերի ավերակները, որն էլ ավելի է կարևորում այդ նշանավոր սրբավայր — ուխտատեղիի դերը տարածաշրջանում: