«Ես ՀԱՅ ԵՄ, դա է ամենից կարևորը». Ֆորմուլա 1-ի ԼԵԳԵՆԴՆ ՈՒ ՊՐՈՖԵՍՈՐԸ ՀԱՅ Է. ո՞վ է ՆԱ և ի՞նչ է պատմում իր ՀԱՅԿԱԿԱՆ արմատների մասին

«Ֆորմուլա-1»–ի ամբողջ պատմության լավագույն պիլոտներից մեկը, որին անթերի պիլոտաժի և մրցավազքի հստակ ռազմավարության համար «պրոֆեսոր» էին անվանում, Ալեն Պրոստն է, մեծանուն հայ, ով միշտ հպարտանում էր իր հայկական արմատմերով:

«Ֆորմուլա-1»-ից առաջ Պրոստը մի քանի անգամ հաղթանակ է տարել ֆրանսիական և եվրոպական: Հայտնի ավստրիացի ավտոմրցարշավորդ Գերհարդ Բերգերը մի անգամ ասել էր Ալենի մասին, որ նա շատ փափուկ և բարի է, նման դաժան աշխարհում «Ֆորմուլա-1»–ի նման թիմ ղեկավարելու համար։ Այնուամենայնիվ, և դա արդարացի է ցանկացած մարզաձևում, չեմպիոն դառնալու համար, պետք է սկզբում եսասեր դառնալ, ինչը Ալենից հեռու էր:

Իսկ Պրոստը աշխարհի չեմպիոն դարձավ 4 անգամ։ Ավտոմրցարշավների պատմության մեջ Պրոստն այժմ երկրորդն է։ Նույնիսկ լեգենդար բրազիլացի Այրթոն Սեննան Պրոստի արդյունքներին չի հասել:

1986 թվականը նշանավորվեց նրանով, որ Պրոստը միանգամից երկու մականուն ձեռք բերեց։ Սկզբում` Սան Մարինոյի Գրան պրիից հետո նա դարձավ «Կալկուլյատոր», քանի որ այդ ժամանակ նա որոշել էր մեկնարկից առաջ մինչև վերջին կաթիլը հաշվարկել վառելիքի ծավալը։

Նույն տարին Ավստրալիայում նա արդեն «Պրոֆեսոր» դարձավ։   Իսկ ինչ վերաբերում է ծագմանը, ապա Պրոստը միշտ իր հայ լինելուն մեծ նշանակություն էր տալիս. չէ՞ որ նրանով, որ հայրդ ֆրանսիացի է, Ֆրանսիայում որևէ մեկին զարմացնել  չես կարող։

«Մայրս հայ է, գրեթե ամբողջ մանկությունս նրա հետ անցկացրել եմ պապիս մոտ, նա մեզ տարբեր պատմություններ էր պատմում Հայաստանի մասին։

Երբ դու ընդամենը 10 տարեկան ես. դրանք պարզապես հետաքրքիր պատմություններ են, դրանց իմաստն ավելի ուշ ես գիտակցում։ Այսօր այդ պատմությունները իմ կյանքի անբաժանելի մասն են։ Հայերեն ես չեմ խոսում, սակայն ես հայ եմ, և դա է ամենից կարևոր»։

Ալեն Պրոստն այս խոսքերն ասել է 2007 թվականին, երբ Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանը «Հայկական Սեզար» էր հանձնում նրան, դա Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների բարձրագույն պարգևն է։ Բացի այդ, նա Պատվավոր Լեգիոնի շքանշանի ասպետ է, որը նրան անձամբ հանձնել է նախագահ Ֆրանսուա Միտերանը։