Այս բերդի կառույցները կիսավեր են, սակայն կամարաձև պալատը ամբողջովին հասել է մինչև մեր օրեր. գիտե՞ք՝ ինչ բերդի մասին է խոսքը

Խոսքը Լամբրոնի բերդի մասին է, որը գտնվում է պատմական Կիլիկյան Հայաստանում։ Հանդիսացել է Հեթումյանների սեփականությունը, սակայն հետագայում մտցվել է Կիլիկիայի իշխանաության մեջ։ Մինչև 18-րդ դարը պահպանվել են Կիլիկյան Հայաստանի խորհրդանիշ հանդիսացող առյուծի պատկերը։ Ներկայումս կիսավեր է։

11-րդ դարի առաջին կեսին հայոց պետականության կորուստը Բյուզանդական նվաճումներից հետո ինչպես նաև սելջուկների արշավանքները Հայաստան հանգեցրին հայ ազգաբնակչության զանգվածային արտագաղթին Կիլիկիա, այստեղ ձևավորվեց Կիլիկիայի հայկական իշխանությունը։

Lampron castle.jpg

1073 թվականին հայ ավատատեր Օշին Գանձակեցին իր եղբայրների հետ հաստատվում է Կիլիկիայում՝ իր ընկեր Աբլղարիբ Արծրունու տիրապետության տակ գտնվող տարածքում։ Վերջինս Օշինին է նվիրում Տավրոսի լեռներում գտնվող, արաբներից գրավված Լամբրոն բերդը։

Կիլիկյան Հայաստանի արքաների կառավարումը համընկավ խաչակրաց արշավանքներ հետ։ Դա առևտրի և արհեստագործության ծաղկման բուռն շրջան էր։ Կառուցվեցին մի շարք վանքեր, որոնցից մեկն էլ՝ Լամբրոնի հարևանությամբ գտնվող Սկևռա վանքն էր, այստեղ 12-13-րդ դարերում ծաղկում են ապրել հայկական գրչությունը, մանրանկարչությունը, փորագրությոնը։

Ինչպես Լեռնային Կիլիկիայի բերդերի մեծամասնությունը՝ Լամբրոնը ժայռոտ ամրոց է։ Տեղակայված է բլրի վրա և զբաղեցնում է շուրջ 49,500 քմ. տարածք։ Գետի կիրճից մինչև բլրի լանջը առկա 50 մետր բարձրություն։ Բերդը բաժանված է երկու մասի՝ ստորին պալատ և վերին պալատ։ Բերդի կառույցները կիսավեր են, սակայն կամարաձև պալատը ամբողջովին հասել է մինչև մեր օրեր։