ՀԱՅ հետախույզ, ում մասին հիշում են քչերը. ՆՐԱ միջոցով ՍՏԱԼԻՆԸ կարողացավ գողանալ ԱՄՆ-ի ատոմային զենքի գաղտնի ծրագրերը. ո՞վ է ՆԱ

Յակով Դավթյան, Իվան Աղայանց, Աշոտ Հակոբյան, Հայկ Հովակիմյան. լեգենդար հետախույզներ, որոնց անուններով որևէ փողոց չկա Երևանում։

Հայկ Հովակիմյանը` խորհրդային հետախուզության գործակալ «Կիպնիսը», մոտ 15 տարի արտասահմանում է անցկացրել ։ Հաշվի առնելով այն, որ նա երբեմն ստիպված է եղել օրվա մեջ տասնյակ «աղբյուրի» հետ շփվել, իսկ ծառայության ընթացքում Կենտրոն է փոխանցել հատուկ կարևորության ավելի քան երեսուն հազար գաղտնի նյութ, ապա դժվար չէ գլխի ընկնել, որ «Կիպնիսը» հոգնել էր։

1941 թվականի մայիսի հինգին Մոսկվա վերադառնալու թույլտվությունը վերջապես ստանալուց հետո Հայկ Հովակիմյանը ձերբակալվեց, տեղափոխվեց Նյու Յորքի դատարան և մեղադրվեց լրտեսության մեջ։

«Նյու Յորք գերալդ տրիբյուն» թերթից. «Թեև Հովակիմյանի գործունեությունը դեռ մինչև վերջ պարզ չէ, սակայն դատական մարմինները պնդում են, որ նա կարևոր բանալի է` Ամերիկայում ռուսական լրտեսության բունը բացահայտելու համար»։

Դժվար է ասել` ինչպես կզարգանային իրադարձությունները, եթե չլիներ պատերազմը։ 1941 թվականի հուլիսի 23։ Նախագահ Ռուզվելտի հրամանով Հովակիմյանին ազատում են, փոխարենը խորհրդային իշխանությունները խոստանում են ազատել ամերիկյան վեց լրտեսի։

Հայրենիքն իր որդուն բավականաչափ ջերմ դիմավորեց, ինչն անպայման չէր, քանի որ հետախույզը հայրենիք էր վերադառնում ձախողումից հետո։ Հովակիմյանին նշանակեցին արտաքին հետախուզության պետի տեղակալ, իսկ հետո ENORMOS (խորհրդային գիտնականների ապահովումը ԱՄՆ-ի միջուկային գաղտնիքներով) նախագծի ղեկավար։

Առաջին գործուղումը ուղղվեց դեպի Բեռլին` Գենադի կեղծանվան տակ, հետո` Նյու Յորք, որտեղ նա դարձավ խորհրդային հետախուզության պետ։ Նրա գործունեության գլխավոր ուղղությունը միջուկային ռումբի ստեղծման գաղտնի մշակումների մասին տեղեկություն հավաքելն էր։

Ու հետախույզին, գիտնականին ու միաժամանակ գեներալ-մայորին ասացին. «Թող գնա, չենք խնդրելու»։ Հովակիմյանն էլ գնաց։ Անցավ խաղաղ աշխատանքի, դարձավ տնօրեն, իսկ հետո Ազոտի արտադրության պետական ինստիտուտի լաբորատորիայի վարիչ։

Հետախույզը մահացավ 1967 թվականին, թաղվեց Մոսկվայի հայկական գերեզմանում։ Իսկ այսօր քչերն են հիշում նրան։ Նույնիսկ մենք հայերս ենք մոռացել, և նույնիսկ պատիվ չենք արել այս հերոսներից որևէ մեկի անունով կոչել Հայաստանի փողոցներից մեկը: