ՀԱՅԱԶԳԻ երիտասարդը իր տարբերվող ձայնով հիացրեց «Голос» նախագծի ժյուրիի անդամներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայազգի փայլուն տաղանդները օրեցօր ավելանում են։ Տեսնում և լսում ենք հազարավոր հայազգի թե՛ երիտասարդների, թե՛ փոքրիկների և թե՛ մեծերի մասին, ովքեր իրենց փառահեղ ելույթներով, ձայնային հզոր տվյալներով, արտիստիզմով և նմանատիպ բազմաթիվ դրական հատկանիշներով գերում են օտարազգի ժյուրիի և հանդիսատեսի սրտերը։

Մեզ համար, իհարկե, շատ հաճելի կլիներ նմանատիպ տաղանդների շատ տեսնեիք Հայաստանում, բայց առավել ավելի պարտավորեցնող եւ հպարտանալու է մեր հայրենակիցներին օտար բեմերում տեսնելը։

zhyuri

Հաճախ տեսնում ենք նաև՝ ինչպես են շատ երկար տարիներ օտար հողում ապրած հայերը իրենց գեղեցիկ կատարումներով ու ամենակարևորը հայերեն կատարումներով հուզում օտարների սրտերը։ Դժվար է հասկանալ հայկական երգի ցավը և տառապանքը, սակայն ժամանակ առ ժամանակ նույնիսկ օտարների սրտերն են լցվում արցունքով։

Սամվել Ազատյանը իր ձայնային փայլուն տվյալներով ապշեցրել է «Голос» նախագծի ժյուրիի անդամներին: