«Արսենս հայրենիքի իսական զինվոր էր, հայրենասիրությունն էլ հետախույզ հորից էր ժառանգել». ՀԵՐՈՍԻ մորը չեն կարողանում համոզել, որ հողը իր ՏՂԱՅԻՑ թանկ էր

Մորը չեն կարողանում համոզել, որ այս հողը տղայից թանկ էր, մայրը ատում է հողը, որ տղային իր գիրկն առավ…

Դեռ շատ շուտ էր նրա համար, որ նա դեռ շատ անելիքներ ու կիսատ թողած գործեր ուներ, որ նա դեռ պիտի ապրեր: Մեր նորօրյա հերոս Արսեն Գրիգորյանն է: Նա հավերժացավ սեպտեմբերի քսանյոթի գիշերը: Վճռական էր տրամադրված, կամքի ուժ ուներ հաղթելու համար… ու հաղթեց:

Գրիգորյանների ընտանիքը Մարտունու շրջանի Ճարտար գյուղից տարիներ առաջ տեղափոխվել ու բնակություն էր հաստատել Մարտակերտ քաղաքում: 2001թվականի հունվարի տասներեքին ծնվել է Վրեժ և Զարինե Գրիգորյանների միջնեկ որդին՝ Արսենը:

Արսենը մեծացել է հայրենասերի ընտանիքում: Հայրը հետախույզ է, տղան որոշել էր շարունակել հոր գործը:

Սպորտ շատ էր սիրում դեռ փոքր տարիքից, նա ուզում էր դառնալ ՆԶՊ և ֆիզկուլտուրայի մասնագետ: Ընկերների նկարագրմամբ Արսենը հանգիստ, հոգատար, շատ բարի տղա էր: Պատերազմի ժամանակ զանգահարել էր ու ասել. «Ողջ կմնաք, մենք լիքը անելիք ունենք», բայց  մահը այցի եկավ հենց Արսենին: Արսենը օժտված էր մարդկային ամենաբարձր վեհ գաղափարներով:

«Արսենը հայրենիքի իրական զինվոր էր»,- ասում է Արսենի հոր մարտական ընկերոջ կինը՝ Անժելան: Արսենին բոլորը որպես լուսավոր անհատականություն են հիշում: Անցյալով չեն խոսում նրա մասին, բայց նաև չեն հավատում, որ այլևս չեն տեսնելու նրա ժպիտը, աչքերը, չեն լսելու նրա ձայնն ու կատակները:

Նա ծնվեց հայրենիքի համար ու այժմ էլ հայրենիքինն է, դարձավ անմահների գնդի հավերժ զինվորը:

Փա՛ռք Քեզ, Հերո՛ս, շնորհակալ ենք: