«Ասեց Մամ էլ չեմ զանգելու, չլացես, ամեն ինչ լավ ա լինելու։ Դիպուկահարը ուղիղ սրտին ա խփել»․ Հերոս էրիկը կռիվ է տվել քաջի պես

Արցախյան 2-րդ պատերազմում զոհված Էրիկ Հովհանիսյանի մայրը՝ տիկին Հասմիկը պատմում է որդու ու նրա անցած հերոսկան ուղու մասին։ Մոր խոսքով՝ տղան երբեք ծառայությունից չի բողոքել, միշտ ասել է, որ ամեն ինչ ունի, իրեն ոչինչ պետք չէ: Հերոսը հասկանում էր հայրենիքի կարևորությունը։ Էրիկը ծնվել է 2002 թվականի մայիսի 7-ին:

«Պատերազմը, որ սկսվեց, չէր ասում, որ դիրքերում է, ասում էր՝ մամ, մենք նորակոչիկ ենք, բունկերում ենք, ապահով տեղում ենք: Հետո իմացա, որ տարել են Մարտունի, Հադրութի ծանր մարտերին։ Կավորներից մեկը պատմում էր, որ Էրիկը, որ մտավ ներս, այնքան հոգնած տեսք ուներ, չկարողացա ինձ զսպեմ, լացեցի, ասաց՝ հոպար մի լացի, գրկեց, ասաց՝ ամեն ինչ լավ ա լինելու»,-ասում է Էրիկի մայրը:

«Դիպուկահարը տղայիս ծնկներին է կրակել, սրտին։ Շուշիում շրջափակման մեջ է եղել»։ Հասմիկ Բախշյանը պատմում է, որ հետո տղային տեղափոխել են Շուշի: Իրենց ամենաերկար զրույցը նոյեմբերի 6-ին է եղել, հաջորդ օրը տղան ասել է, որ էլ չի զանգելու, մորը խնդրել է, որ չլացի, չտխրի, ինքը լավ է:

«Խոսակցություն էի լսում, տղաներն ասում էին՝ հլը նայեք, նայեք՝ ոնց են մտնում: Հետո իմացա, որ իրենք շրջափակման մեջ են եղել, իր վիրավոր ընկերներից մեկն է պատմել»,-ասում է տիկին Հասմիկը: Հերոսը զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 7-ին: