Հերոս Գագիկը տարբերվում էր բոլորից, եղել է կրտսեր սերժանտ,  կռվել է 2 հրանոթով

Հերոսների մասին պետք է միշտ խոսել։ Նրաք անմահացան, որ մենք ապրենք։ Մատաղ սերունդ, որ պատերազմի զոհ դարձավ։ Ինչքան նպատակներ մնացին անկատար, ինչքան ծնողներ դարաձան դժբախտ ու սգավոր։ Նրանք կռվեցին ու դարձան հերոս, հերոս, ում համար կյանքից էլ թանկ էր հայրնեիքը։

Նա «Փյունիկի» դարպասապահն էր, ապագա ռեժիսոր էր: Նպատակներն ու երազանքները դեռ առջևում էին: Երազել է սեփական ֆուտբոլային ակումբ ունենալու մասին: Մայրը պատմում է, որ եթե որևէ բան անում էր՝ անում էր լավ: Գագիկ Աբրահամյանը ծնվել է 2001 թվականի հունվարի 12-ին:

Գագիկ Աբրահամյանը տարբերվում էր իր մտածելակերպով, պահվածքով։ Դրա համար մեկ մեկ իրեն այլմոլորակային էր ասում։ Գագիկը 6 ամիս ծառայել է Լուսակերտում, այնուհետև տեղափոխվել է Իջևան: Հոկտեմբերի 1-ից Արցախում մասնակցել է մարտական գործողություններին:

«Իր ցանկությունն է եղել, մինչև պատերազմն էլ դիմել էր, որ իրեն տեղափոխեն Արցախ: Հուլիսյան մարտերի ժամանակ էլ պոստերում է եղել»,-նշում է մայրը: Գագիկը 2 հրանոթով է կռվել թշնամու դեմ։ Կրտսեր սերժանտ է եղել, հրանոթի հրամանատար, կռվել է Մատաղիսում և Մարտակերտում: Պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուլիսյան մարտերին մասնակցելու համար պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» մեդալով: Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 28-ին