«Ամբողջ վաշտից ողջ մնացած 6 զինակիցների հետ 3-4 օր վիրավոր վիճակում կռվել է թշնամու դեմ». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Ռոմանին
Ռոման Կարապետի Գևորգյանը ծնվել է 2000 թվականի հուլիսի 21-ին Երևանում։ Սովորել է Խ.Դաշտենցի անվան հ. 114 ավագ դպրոցում, զուգահեռ հաճախել է Երևանի Ա. Ֆուրմանի անվան ֆուտբոլի դպրոց, մասնակցել է հավաքական խաղերին:
Հայոց բանակ զորակոչվել է 2018 թվականին: Ծառայել է Մատաղիսում։ Պատերազմի առաջին իսկ օրվանից անզիջում պայքար է մղել թշնամու դեմ, մասնակցել է Եղնիկների թեժ մարտերին:


Ամբողջ վաշտից ողջ մնացած 6 զինակիցների հետ 3-4 օր պատսպարվել է անտառներում, կռվել անգամ վիրավորվելուց հետո, սակայն, ավաղ, զոհվել է հոկտեմբերի 7-ին Վարնկաթաղի մարտերում:
Ռոման Կարապետի Գևորգյանը պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:
Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...