Պատերազմի հենց առաջին օրը 6 տանկ է խոցել ու ընկերների հետ միանգամից 3 ուղղությամբ գրոհ են կասեցրել․ արցախի հերոս Յուրայի հուշերն առաջնագծից

Դեռևս պատերազմի ընթացքում Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայության, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Յուրա Հայկարամի Ալավերդյանին և Դավիթ Լյովայի Գրիգորյանին շնորհվել էր «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։ Հերոս Յուրան թշնամու 9 տանկ և 1 միավոր հետևակի մարտական մեքենա:

«6 ամիս ծառայել եմ Լեննականում, դրանից հետո տեղափոխվել եմ Ղարաբաղ, Հադրութի զորամաս: Մնացել էր 4 ամիս իմ զորացրմանը, երբ պատերազմը սկսվեց»-, պատմում է Արցախի հերոս «Ոսկե Արծիվ» շքանշանակակիր Յուրա Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ առաջին օրը 6 տանկ է խոցել Կարախամբելիում, միանգամից 3 ուղղությամբ գրոհ է կասեցրել: Յուրան ու Դավիթը հրամանատարական դիտակետում են եղել, երբ իմացել են, որ արժանանում են Արցախի հերս բարձրագույն կոչմանը.

«Այդ ժամանակ կապ էին տվել մեզ և մենք էլ էինք լսում, բայց չէինք պատկերացնում, որ մեր անուններն են կարդալու։ Չէի կարող պատկերացնել, որ ժամկետային զինծառայող լինելով կարժանանամ նման բարձրագույն կոչման»,- ասում է Յուրան: