«Հովհաննես Թումանյանը իմ պապն է, իսկ քո տատի նույնիսկ սիրեկանը չէ»․ գիտե՞ք, որն էր պատճառը, որ Պարույր Սևակը նման արտահայտություն էր արել

Պարույր Սևակի կյանքից մեզ հասած պատմությունները մեկը մեկից հետաքրքիր են։ Բայց այդ պատմություններում մենք կարող ենք տեսնել, որ Սևակը բավականին համարձակ հայտարարություններ է կարողացել անել։ Սա էլ նման մի պատմություն է․

Պարույր Սևակը Թումանյանի մասին հոդված է գրում, որտեղ ասում է. «Ուզում եք Թումանյանին Աստված հռչակեք, կհամաձայնեմ, իսկ մեծ բանաստեղծ՝ երբե՛ք»:

Ճանաչված քննադատներից մեկն էլ, չհամաձայնելով Սևակի որոշ թեզերին, պատասխան հոդված է գրում: Հոդվածը սակայն չի տպագրվում, բայց Սևակը այն կարդում է:

Արձագանքը լինում է հետևյալը.

Ուրեմն դու ցանկանում ես Թումանյանին պաշտպանել ինձնի՞ց։ Ինչպե՞ս կարող է տգետը որևէ մեկին, այն էլ մեծին պաշտպանել: Հովհաննես Թումանյանը իմ պապն է, իսկ քո տատի նույնիսկ սիրեկանը չէ…