«Ուրիշ ինչպե՞ս կարող է լինել. չէ՞ որ մենք ՀԱՅ ԵՆՔ». ԻՆՉՈՒ՞ ՀԱՅ ԼԵԳԵՆԴԱՐ հետախույզներն այդպես էլ երեխա չունեցան

Այսօր երևի չկա մեկը, ով գոնե մեկ անգամ չի լսել այս հայ լեգենդների մասին: Ահա այս հոդվածում մի հետաքրքիր պատմություն ենք ուզում պատմել Ձեզ:

Նրանց ընտանիքում ալկոհոլ քիչ էր օգտագործվում, բայց ամեն անգամ հայկական լավ կոնյակ էր դրվում սեղանին։n«Մի անգամ Գևորգ Անդրեևիչին հարցրի` ինչո՞ւ են իրենց ընտանիքում միշտ միայն կոնյակ խմում։ Նա պատասխանեց. «Ուրիշ ինչպե՞ս կարող է լինել։ Չէ՞ որ հայ ենք»։ Նրանք շատ էին սիրում հայրենի երկիրն ու միշտ ջերմությամբ էին խոսում հայրենիքի մասին։ 

Տիկին Վարդանյանը նախընտրում էր չխոսել իր աշխատանքի մասին։ Իսկ պարոն Վարդանյանի ասածներից հայտնի է, որ նա շատ արագ էր տեղեկություն ստանում ու փոխանցում։ Միաժամանակ նա չափազանց զգուշավոր էր։ Գոհար Վարդանյանը շատ ծանր էր տանում ամուսնու մահը։ Գևորգ Վարդանյանը մահացավ 2012 թվականին։

Զանգեցի, որ քաջալերեմ նրան։ Հարցրի` ի՞նչ եք անում։ Ասաց. «Թեյ եմ խմում, էլ ի՞նչ պետք է անեմ։ Ու միայնակ»։ Բարեկամներից շատերն էին գալիս նախկին հետախույզի տուն` նրան սատարելու։ 

«Գոհար Լևոնովնան միշտ հպարտությամբ էր ասում. «Իմ հայ բարեկամներն ինձ չեն լքում»։ Նրանք, ցավոք, երեխաներ չունեին։ Բայց դա հետախույզների ճակատագիրն է, որոնք գրեթե կես դար հատուկ պայմաններում էին աշխատում։ Երեխաների հետ նրանց համար դժվար կլիներ։ Ու նաև ռիսկային։ Ե’վ իրենց համար, և’ այն երեխաների, որոնց նրանք կարող էին կյանք պարգևել։ Քանի որ մասնագիտությունն այնպիսին է, որ միշտ ստիպված ես դանակի սայրով քայլել։ Դա համատեղ որոշում էր։ Նրանք երեխաներ չունեին, ու ամբողջ սերը պարգևում էին զարմուհուն` Մարգոշայի:

Կյանքի վերջին տարիներին Գոհար Լևոնովնան խիզախության դասընթացներ էր անցկացնում կադետական դպրոցում։