Այս ՀԱՅԸ համարվում է Հոլիվուդի ՖԵՆՈՄԵՆ. գիտե՞ք, թե ինչ է արել նա

Ալեքս Եմենիջյանը ծնվել է Արգենտինայում 1955 թվականին սովորական հայ կոշկակարի ընտանիքում։

Տնտեսագետ Եմենիջյանի հաջող կարիերայի սկիզբը նշանավորվել է Լաս Վեգասի «Ֆլամինգո» խաղատանը աշխատելու առաջարկությամբ, որը պատկանում է միլիարդատեր Քըրք Քըրքորյանին: Քըրք Քըրքորյանը բարձր գնահատեց Եմենիջյանի արդյունավետությունն ու տաղանդը՝ ի վերջո նրան դարձնելով իր «աջ ձեռքը»։

Ալեքս Եմենիջյանը դարձել է Քըրքորյանի մի շարք ընկերությունների ֆինանսական մենեջեր։ 1997-2001թթ. Քըրքորյանը Metro-Goldwyn-Mayer (MGM) բաժնեմասի գնման և վաճառքի մի քանի գործարք է կնքել։ Ամեն անգամ Եմենիջյանը բաժնեմաս էր վաճառում ավելի մեծ գումարով, քան գնել էր։

«Ալեքս Եմենիջյանը պարզապես ֆինանսական հանճար չէ, նա հրաշագործ է։ Այն, ինչ նա արել է, հրաշք է», — հարցազրույցում ասել Է ամերիկյան կինոյի ինստիտուտի նախկին նախագահ Ջեք Վալենտայնը։ Նման հաջողությունից հետո Քըրք Քըրքորյանը Եմենիջյանին վստահել է իր գրեթե բոլոր ընկերությունների կառավարումը։

Եվ միայն Քըրքորյանի հեռանալուց հետո Ալեքս Եմենիջյանը սկսեց զարգացնել սեփական բիզնեսը։ Այսօր նա հյուրանոցի և կազինոյի սեփականատեր է: Նա շարունակում է Քըրքորյանի բարեգործական գործունեությունը, ով նրան կյանքի ուղեգիր է տվել։ Ալեքս Եմենիջյանը մեծ ֆինանսական օգնություն է ցուցաբերում ԱՄՆ-ի, Հայաստանի և Արցախի հայկական Սփյուռքին: