Թուրքիայում ՀԱՅԿԱԿԱՆ «Սև հովազի» համարձակությունը. ո՞վ էր այս ԱՆՊԱՐՏԵԼԻ ՀԱՅԸ, ումից սարսափում էին գերմանացիները

Գեներալներ, գուցե և դառնում են, բայց զինվորականներ, հավանաբար, ծնվում են:

1906 թ. Չարդախլուում ծնվեց Համազասպ Բաբաջանյանը: Տղան  անհանգիստ և կռվարար էր, ինչի համար նրան մականուն տվեցին, որը նշանակում էր խենթ տղա: «Նա սկզբից խփում է, հետո ասում է՝ բարև»: Մի օր դպրոցում դասի ժամանակ, երբ ուսուցիչն անտեղի վիրավորեց նրան, Համազասպը պայուսակից հանեց մաուզերը, որը հազիվ կարողացան ձեռքից խլել: Ուսուցիչն ու աշակերտը կռվեցին, նրանց դժվարությամբ բաժանեցին. Համազասպն անարդարություն չէր հանդուրժում, կապ չունի` ում կողմից արված: Երևանի ռազմական դպրոցում նրան կկոչեն «Մանկիկ», իսկ «Սև Հովազ» կդառնա ավելի քան քառորդ դար անց. նրան այդպես կկոչեն խիստ վախեցած գերմանացիները:

Չարդախլուն ռեկորդակիր գյուղ է: Դժվար, թե կարելի է գտնել մեկ ուրիշ գյուղ կամ քաղաք, որն այդքան շատ հերոսներ տված լինի: Մեծ Հայրենական պատերազմին մասնակցած ավելի քան հազար չարդախլեցիներից երկուսը դարձան մարշալներ` Բաբաջանյանը և Բաղրամյանը, 12–ը՝ գեներալն, 7–ը` Խորհրդային Միության հերոսներ:

Կարմիր բանակ նա զորակոչվեց 1925 թվականին և գրեթե անմիջապես ուղարկվեց Երևան` հետևակային դպրոց: Ապագա մարշալը շատ է սովորել տարբեր ռազմական ուսումնական հաստատություններում, նույնիսկ, գեներալ-մայորի կոչումով, պատերազմից առաջ և հետո:

Առաջին երկու ռազմական դպրոցներն ավարտելուց հետո, 1929 թ. աշնանը, Բաբաջանյանին ուղարկում են 7-րդ Կովկասյան զորամաս, որտեղ նա դառնում է դասակի հրամանատար։ Բազմաթիվ բանդիտական կազմավորումների դեմ մարտերում նա ստանում է առաջին վիրավորումը: Այնուհետև` գնդացրային վաշտի և գումարտակի, ՀՕՊ կետի հրամանատար է դառնում:

1941 թ. ապրիլին Բաբաջանյանը նոր նշանակում է ստանում` 19-րդ բանակ, գեներալ Կոնևի հրամանատարությամբ, որը երկրի խորքից տեղափոխվում էր դեպի արևմուտք: Եվ այստեղ ամեն ինչ, վերջնականապես, պարզ է դառնում: Հետախույզների ձերբակալություններն, օդային տարածքի խախտումներն, անզեն աչքով տեսանելի զորքերի կենտրոնացումը լեհական սահմանի մյուս կողմում:

Բաբաջանյանն իմացավ պատերազմի մասին հունիսի 22-ի ուշ գիշերը: Երևակայականը դաժան իրականություն դարձավ. առաջին ավերածությունները Կիևում, առաջին որբերն այդ քաղաքի փողոցներում… Եվ Կոնևի 19-րդ բանակը` չորս կորպուս, ոչ պակաս, ոչ ավել` հանձնարարություն էր ստացել շարժվել դեպի Վիտեբսկ: Սկսվեց:

Սկզբում շատ վատ էր: Սովետական ճակատները պատռվում էին, իսկ 19-րդը, չունենալով ավիացիոն և տանկային օժանդակություն, խիզախորեն կռվում էր Սմոլենսկի մոտ, սակայն հեռանում էր, որքան կարող է՝ դանդաղ: Կոնևը հաղորդում էր, որ 4 օր տեղում է՝ չի չնահանջում։

Սակայն երկրորդ ամսվա վերջում, բոլորը, այդ թվում՝ «բլիցկրիգի» հեղինակները, հասկացան, որ այն ձախողվել է 19-րդ բանակի շնորհիվ: 1941-42 թ.թ. ձմռանն այն դիվիզիան, որտեղ կռվում էր Բաբաջանյանի կործանիչ գունդը, Հարավ-արևմտյան ճակատի մի մասն էր: Ահա, թվում էր, թե առաջին հաջողությունն է, առաջխաղացում միուսյան ուղղությամբ, սակայն մի երկու ամիս հետո զորքերը նահանջեցին դեպի իրենց նախկին դիրքերը:

Գլխավոր շտաբի ակադեմիայում կարճատեւ ուսումից հետո երկու ամիս անց Բաբաջանյանը ընդունում է մեխանիկական բրիգադ: Նրան անընդհատ մի հարց էր տանջում. կկարողանա արդյո՞ք: Ի վերջո, նախքան այդ, նա միայն կողքից էր տեսել  տանկերը: Հրամանատարությունը դա գիտեր, և դրա համար նրան հանձնեց մի բրիգադ, որը ժամանակավորապես չէր մասնակցում մարտերին, սովորելու ժամանակ կար:

Տանկերում Բաբաջանյանը տեղափոխվում էր մինչև գոտկատեղը դուրս եկած վիճակում: Այդ ժամանակ նա արդեն  երկյուղ չուներ: Կարող էին հազար անգամ սպանել…  Անախորժություն մի անգամ է պատահել նրա հետ, այն էլ ոչ պատերազմի ժամանակ, այլ 1956 թվականին, երբ բուդապեշտյան ապստամբությունը ճնշելու ժամանակ բեկորը դիպավ շնչափողին: Վիրահատությունը հաջող էր:

1944 թ.-ին, արևմտյան Ուկրաինայում գերմանացիների պարտությունից, Պերեմիշլի և Լվովի ազատագրումից հետո բացվեց ճանապարհը դեպի Վիսլա, որն ուղիղ դեպի Գերմանիա էր տանում: Փայլուն հրամանատարության և գրոհի անթերի կազմակերպման համար Բաբաջանյանը ստացավ Հերոսի աստղ և տանկային կորպուսի հրամանատարություն:

1945 թվականի մարտի 5-ին Ժուկովը խորհրդակցություն հրավիրեց և հայտարարեց, որ Բեռլինի դեմ հարձակումը պետք է անմիջապես սկսել: Պատճառը, մեղմ ասած, դաշնակիցների ոչ այնքան դաշնակցային վարք դրսևորելն էր, այն է՝ մտնել Երրորդ ռեյխի մայրաքաղաք Կարմիր բանակից շուտ: Ուստի առաջին կարևորության խնդիրը դարձավ առաջ ընկնելը:

Գերմանացիները կատաղի էին պայքարում, սակայն ապրիլի 21-ին Բաբաջանյանի տանկային կորպուսը մտավ Բեռլինի արվարձաններ: Բաբաջանյանի կորպուսի տանկերն ուղղակիորեն հարվածում էին Ռեյխստագը: Ապրիլի 30-ին նրա վրա բարձրացվեց հաղթանակի դրոշը:

Զրահատանկային ուժերի մարշալի կոչման Համազասպ Բաբաջանյանն արժանացել է 1967 թվականին: Պատերազմից հետո նա բանակի շտաբի պետ էր, Ուկրաինայի ռազմական զորքերի հրամանատար, ղեկավարում է զրահատանկային ուժերի ռազմական ակադեմիան, իսկ 1969 թ. մայիսից նշանակվել է խորհրդային բանակի զրահատանկային ուժերի հրամանատար՝ դառնալով արդեն գլխավոր մարշալ:

  • Այսպիսի մի իրողություն կամ լեգենդ կա.

Բաբաջանյանն այն ժամանակ Օդեսայի զինվորական օկրուգի հրամանատարն էր, պատերազմի ավարտից շատ ավելի ուշ), մարշալի մտքին է եկել մի քիչ թռչել կործանիչով: Թուրքիա: Ականջակալները պայթում էին. «Ընկեր հրամանատար, դուք թռաք պետական սահմանի վրայով»:

Բաբաջանյանը մի քիչ թռավ Թուրքիայի տարածքի վրայով և վերադարձավ: Արդյունքը թուրքական կողմի պաշտոնական բողոքն էր և մարշալի համար 18 օր տնային կալանքը: Որոշեցին չպատժել ավելի խիստ:

Բաբաջանյանը միշտ աշխատել է, նույնիսկ հիվանդ ժամանակ հոսպիտալում մարդիկ գործով գալիս էին նրա մոտ, և աշխատանքը ոչ մի օր չէր դադարում: 1977 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ևս շատ գործեր էին նախատեսված: Կային չստորագրված փաստաթղթեր, այցելուներ էին սպասում, և, ի վերջո, պարզապես պետք էր այցելել նրան: Սակայն գիշերը մարշալը մահացավ: Նա 71 տարեկան էր: