«ԹՈՒՄԱՆՅԱՆԸ նույնիսկ մեռնելու պահին էր մտածում մարդկանց մասին». գիտե՞ս, թե որն է եղել նրա վերջին խոսքը մահից առաջ

Ամենայն Հայոց բանաստեղծի կյանքը հեշտ չի եղել: Մի շարք դժվարություններ, իրար վրա հասնող դժբախտություններ, սակայն անգամ նման պարագայում Թումանյանը չէր մոռանում իր հայ ազգին, հոգ էր տանում իրեն շրջապատող, իրեն ծանոթ և անծանոթ մարդկանց մասին այն դեպքում, երբ նրա վիճակն էր բավականին ծանր, և նրա մասին պետք էր հոգ տանել…

Մինչև կյանքի վերջ էլ Թումանյանին ուղեկցեցին իրեն հատուկ անսահման մարդասիրությունն ու լավատեսությունը: Նա այդ հատկանիշները չկորցրեց անգամ մահվան մահիճում: Մեռնող բանաստեղծը բժշկին հարցնում է՝ ի՞նչ է մարդը: Իր առջև մահացող գրողին տեսնող բժիշկն ասում է. «Մարդը ոչինչ է»: Այդ պատասխանին Թումանյանը հակադարձում է. «Մարդն ամեն ինչ է»: Բժիշկն ապրողն էր, Թումանյանը՝ մահացողը, բայց նույնիսկ այդ դեպքում էր մարդը Թումանյանի համար ամեն ինչ: Հենց այդ պատճառով էլ նա պատրաստ էր անվերջ ինքնամոռաց զոհաբերվելու:

Ապրեց, ստեղծագործեց ու մահացավ մարդկանց համար: Երևի թե հենց այս երկխոսությունն է լավագույնս բնութագրում Թումանյանի մարդ տեսակը, և հենց սրա մեջ է ամփոփված Թումանյանի կյանքի բանաձևն ու կարգախոսը…

Եվ, ընդհանրապես, էլ ինչպե՞ս կարելի է նկարագրել, էլ ի՞նչ բառերով կարելի է բնութագրել այն մարդուն ում մահից առաջ ասված վերջին խոսքը եղել է՝ ուղղված մեզ բոլորիս, ողջ հայ ժողովրդին․ «…Ղոչա´ղ կացեք»: