Ու՞ր էր Շեքսպիրը, երբ մարդիկ կարդում էին ՀԱՅԿԱԿԱՆ «Ռոմեո և Ջուլիետ». գիտե՞ս, թե որ իրական պատմության մասին է խոսքը

Մենք բոլորս լսել ենք «Ռոմեո և Ջուլիետ» Շեքսպիրյան սիրո ողբերգության մասին, բայց արևմտյան աշխարհում շատերը ծանոթ են «պարսկական գրականության մեջ ամենագեղեցիկ սիրո պատմությանը», Խոսրով և Շիրին (նաև հայտնի է որպես Շիրին և Ֆարհադ):

Շիրինի և Խոսրովի պատմությունը Մերձավոր Արևելքի և իսլամական աշխարհի ամենահայտնի հնագույն պատմություններից մեկն է, ինչպես նաև ժողովրդական արվեստի մեծ թվով ստեղծագործությունների աղբյուր, ինչպիսիք են պոեզիան, երգն ու նկարները: Պատմությունը հիմնված է պարսկական Իշխան Խոսրովի և հայ իշխանուհի Շիրինի իրական կյանքի վրա, որոնք ապրել են մ.թ 6-րդ դարում։

Շիրինը եղել է հայ արքայադուստր, ով դարձել է Սասանյան պարսկական արքա Խոսրով Ափարվեզի կինը։ Հեղափոխության ժամանակ Խոսրովի հոր՝ Որմիզդ IV-ի մահից հետո գեներալ Բահրամ Չոբինը Պարսկական կայսրության վրա իշխանությունը վերցրեց։ Շիրինը Խոսրովի հետ փախավ Սիրիա, որտեղ նրանք ապրում էին հայ բյուզանդական կայսր Մորիսի պաշտպանության ներքո։ 591 թ. Խոսրովը վերադարձավ Պարսկաստան, որպեսզի իր վերահսկողության տակ վերցնի կայսրությունը, և Շիրինը դարձավ թագուհի։ Նա օգտագործեց իր նոր ազդեցությունը Իրանում քրիստոնյա փոքրամասնությանը աջակցելու համար, սակայն քաղաքական իրավիճակը պահանջում էր, որ նա զգույշ լինի: Ասում են, որ մեր դարաշրջանի 614-ին Երուսաղեմի նվաճումից հետո պարսիկները իբր գրավել են Հիսուսի խաչը և բերել այն իրենց մայրաքաղաք Կտեսիֆոն, որտեղ Շիրինը խաչը տարել է իր պալատ:

Չափազանց երկար փորձություններից, կորուստներից, դժվարություններից հետո Խոսրովը և Շիրինը վերջապես միասին են լինում: Խոսրովը նույնիսկ հրաժարվեց իր գահից և փոխանցեց այն իր որդուն, որպեսզի Շիրինի հետ լինի կյանքի մնացած տարիներին, սակայն Խոսրովի որդին նույնպես սիրահարվեց Շիրինին և գիշերը սպանեց սեփական հորը, ով ոչ մի ձայն չհանեց, որպեսզի չարդնացնի իր սիրելիին: Այնուհետև ստիպեց Շիրինին ամուսնանալ իր հետ, սակայն Շիրինը, չցանկանալով ամուսնանալ այլ տղամարդու հետ և Խոսրովին տված իր խոստումը պահելով, ինքնասպան եղավ:

Հարկ է նշել, որ ամենավաղ աղբյուրը, որտեղ նշվում է Շիրինի մասին, Եփրոսի Սխոլաստիկի եկեղեցական պատմությունն է, որտեղ նրան անվանում են «Սիրա»: Այնտեղ պահվում է Խոսրով 2-րդի նամակը՝ ուղղված Ռեսաֆայում վերապատվելի Սերգիոս սրբազանին։ 592/593 թվագրված նամակից մի հատված.

«Այն ժամանակ, երբ ես (Խոսրով II) Բերամաիսում էի, ես աղերսում էի քեզ, Սուրբ, որ դու ինձ օգնության գաս և Սիրային հղիացնես, և քանի որ Սիրան Քրիստոնյա է, իսկ ես հեթանոս եմ, և մեր օրենքն արգելում է մեզ քրիստոնյա կին ունենալ, այնուամենայնիվ, քո հանդեպ իմ բարեհաճ վերաբերմունքի պատճառով ես անտեսեցի օրենքը նրա նկատմամբ, և իմ կանանց մեջ ես մշտապես հարգել եմ և մինչև հիմա նրան համարում եմ հատկապես իմը»:

Այսպիսով, Շիրինի մասին ամենավաղ հիշատակման մեջ նա հիշատակվում է որպես Սիրա, ինչն ակնհայտորեն բխում է հայկական սիրուն բառից, ինչպես որ հայտնի Սիրան կամ Սիրանուշ անունները։

Խոսրովը, նրա մրցակից Ֆարհադն ու Շիրինը դարձել են 18-րդ դարի հայտնի պարսիկ բանաստեղծ Նիզամի Գյանջավիի սիրավեպի գլխավոր հերոսները։ Իսկ սիրավեպն էլ շատ արագ գրավեց արևմտյան աշխարհի մարդկանաց սրտերը: