«Այդ մենամարտը երբեք չեմ մոռանա, իմ սխալի հետևանք էր, ես ուղղակի թերագնահատել էի հակառակորդիս»․ Վիկ Դարչինյանի միակ պարտությունը

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBA, WBC, WBO և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանն  տարբերվում է իր ֆենոմենալ արդյունքներով։ Նա պրոֆեսիոնալ բռնցքամարտում նվաճել է աշխարհի չեմպիոնի գոտին երեք քաշային կարգերում ու 10 անգամ։

Տիտղոսային առաջին մենամարտս կայացել է 2004 թ-ին։ Վիկը հաղթեց մեքսիկացի Իռենե Պաչեկոյին, որը մինչև այդ մենամարտը պարտություն չուներ ու նվաճեց IBF վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը։

Նրա վիճակագրությունը տարբերվող է ու յուրահատուկ իր տեսակով։ Վիկը հաղթել է աշխարհի չեմպիոնի տիտղոսային 9 մենամարտերում, որոնցից 7-ը հաղթել է աշխարհի չեմպիոնին, ընդ որում` նոկաուտով։ Նման վիճակագրություն դժվար է գտնել։ Իսկ ամբողջ կարիերայի ընթացքում միակ պարտությունը ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ մենամարտն է եղել։

«Այդ մենամարտը երբեք չեմ մոռանա, որում պարտվեցի։ Իմ սխալի հետևանք էր։ Ես ուղղակի լուրջ չընդունեցի Դոներին, լավ չպատրաստվեցի ու պարտվեցի»,- նշում է Վիկ Դարչինյանը։ Ամեն դեպքում պետք է հիշել, որ պետք չէ թերագնահատել հակառակորդին։

Դարչինյանը ուզում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի ակումբ հիմնել Երևանում։ Կարելի է ասել, որ դա նրա երազանքն է, որ 5-15 տարեկան բռնցքամարտիկները գան իր ակումբ ու մտածեն աշխարհի չեմպիոն դառնալու մասին։