Գիտե՞ք՝ մոսկվաբնակ որ ամուսինների հավաքածուի հիման վրա է Երևանում բացվել Ռուսական արվեստի թանգարանը. եկեք պարզենք

Ռուսական արվեստի թանգարանը այցելունների համար բացվել է 1984 թվականի նոյեմբերի 19-ին, մոսկվաբնակ հայազգի բժիշկ Արամ Աբրահամյանի և իր տիկնոջ Մարիա Աբրահամյանի մասնավոր հավաքածուի հիման վրա։

Թանգարանում ներկայացվում են նշանավոր նկարիչներ Միխայիլ Վրուբելի, Կոնստանտին Կորովինի, Վալենտին Սերովի, Նատալյա Գոնչարովայի, ինչպես նաև հայ նկարիչներ Մարտիրոս Սարյանի և Մինաս Ավետիսյանի և Ռուդոլֆ Խաչատրյանի ստեղծագործությունները։

Թանգարանը բաղկացած է 7 դահլիճներից, իսկ ցուցադրությունը կազմակերպված է՝ ըստ գաղափարական ուղղությունների։ Ներկայացված են առավելապես ռուս 120 նկարիչների աշխատանքներ։ Թանգարայի ֆոնդերի քանակը կազմում է շուրջ 350 աշխատանք:

Թանգարանում ներկայացվում են նաև 20-րդ դարի 20-ական և 30-ական թվականների այսպես կոչված «քիչ հայտնի ռուսական ավանգարդի» նկարիչների` Ն. Սինեզուբովի, Բ. Անիսֆելդի, Ա. Լինդեմանի և այլ հեղինակների նախահեղափոխական շրջանի որոշ գեղանկարներ։

Ցուցադրության գեղանկարչության հատվածը եզրափակում են թատերական ձևավորումների և զգեստների բարձրարժեք էսքիզներ։

Ցուցադրությունում ընդգրկված են նաև ռուս հեղինակների քանդակներ, գրաֆիկական աշխատանքներ, ինչպես նաև դեկորատիվ-կիրառական ար¬վեստի նմուշներ` գեղարվեստական կահույք, ժամացույցներ, ճենապակե, ապակե իրեր։

Թանգարանի հավաքածուն կարևոր նշանակություն ունի ռուսական կերպարվեստի պատմության ուսումնասիրության համար։