Ո՞վ է թղթադրամին պատկերված ՀԱՅԸ, ով գաղտնի ղեկավարում էր բոլշևիկների հատուկ ծրագրերը. ամոթ է ՆՐԱՆ չիմանալը

Շուշին 19-րդ դարում Թիֆլիսից հետո երկրորդ խոշոր և նշանակալի քաղաքն էր Կովկասում ինչպես կրթամշակութային, այնպես էլ քաղաքական-տնտեսական տեսանկյունից, այն հայտնի էր ոչ միայն մշակույթի նշանավոր գործիչներով, այլև քաղաքական, հասարական գործիչներով ու գիտնականներով:

ԽՍՀՄ մետալուրգիական արդյունաբերության նախարար Հովհաննես (Իվան) Թևոսյանը ծնունդով Շուշի քաղաքից էր։ Թևոսյանների ընտանիքը փրկվել էր Շուշիի կոտորածի ժամանակ։ Հովհաննես Թևոսյանի քաղաքական կարիերան սկսել է ձևավորվել դեռևս խորհրդային իշխանության հաստատումից առաջ, երբ նա Բաքվում բոլշևիկների ընդհատակյա խոշոր բջիջ էր ղեկավարում։

Որպես մետալուրգիայի մինիստր երկարատև ծառայությունից  հետո Թևոսյանը նշանակվել է Ճապոնիայում ԽՍՀՄ դեսպան, այդ պաշտոնում նա մնացել է մինչև իր կյանքի վերջը։ Մահվանից հետո դիակիզվել է, նրա աճյունասափորը թաղված է Մոսկվայի Կարմիր հրապարակում՝ Կրեմլի պատի մեջ։ Շուշիում կանգնեցվել է Հովհաննես Թևոսյանի արձանը։ Նրա անունով փողոցներ կան Էլեկտրաստալ, Երևան, Ստեփանակերտ, Դնեպրոպետրովսկ, Մագնիտոգորսկ, Կամենսկ-Ուրալսկի, Կրիվոյ Ռոգ քաղաքներում ։

Այս շարքին կարելի է անդրադառնալ անվերջ, քանի որ հեղինակավոր շուշեցիների անունները բազմաթիվ են: Ահա՝ այսպիսի քաղաք ու այսպիսի հայություն ենք ունեցել: 2020թ-ին Հայերը նորից կորցրին Շուշին, բայց այն նորից կդառնա անկախ ու հզոր Հայաստանի մի մասը: