27-ամյա ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ կատարումը հիացրեց ժյուրիին. ահա այսպես է հայը ամեն տեղ փայլում, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսական «Голос» երաժշտական նախագծին կրկին հայ երիտասարդ է մասնակցել: Նա Սանկտ Պետերբուրգից է: 27-ամյա Շահեն Հովհաննիսյանը կատարել է աշխարհահռչակ Ռեյ Չարլզի «I’ve got a woman» երգը:

Շահենը իր ձայնով ապշեցրեց ժյուրիին և հանդիսատեսին: Նա իսկապես շատ գրագետ և ճիշտ կատարեց այդ բարդ և ոչ բոլորին հասու երգը:

Ժյուրին անգամ փոքր-ինչ պայքարեց, որպեսզի Շահենը հենց իրեն ընտրի: Նրանցից երկուսի մեջ թեժ պայքար էր ընթանում: Սակայն ի վերջո, մեր հայը ընտրեց Սերգեյ Շնուրովին:

Կատարումը կարող եք դիտել ստորև տեղադրված տեսանյութում.