«Ես այնքան ՀԱՅ եմ, որքան ցանկացած ՀԱՅ». ո՞վ է Ֆրանսիայի լավագույն ՀԱՅ պրոդյուսերը և ինչպե՞ս լեգենդար ԱՆՐԻ ՎԵՐՆՈՅԸ փոխեց նրա կյանքը

«Ես ավելի շատ ֆրանսիացի եմ, քան ցանկացած ֆրանսիացի, և այնքան հայ, որքան ցանկացած հայ», — այս խոսքերը Թերզյանը կասի, երբ կգնահատի իր առջև բացված բացառիկ հնարավորությունները։ Ալենի համար վճռական դեր խաղաց Անրի Վերնոյի հետ հանդիպումը, երն անվանի ռեժիսորն Ալենին հրավիրեց իր ստուդիայում աշխատելու։

Ալեն Թերզյանի ծնողները Ֆրանսիայում հայտնվեցին Արևմտյան Հայաստանից փաստացի փախուստի դիմելուց հետո` 1920 թվականի սկզբին։ Ալենը ծնվեց 1949 թվականի մայիսի 2-ին Փարիզում։ Այդ ժամանակ նրա հայրը հաջողակ տեքստիլ բիզնես ուներ, իսկ որդու կինեմատոգրաֆիական կարիերայի համար որևէ նախադրյալ չկար։

Այժմ Ալեն Թերզյանը Կանի փառատոնի համաղեկավարն է, Ֆրանսիայի պրոդյուսերների միության և «Սեզար» ֆրանսիական կինոակադեմիայի նախագահը, իսկ նրա պրոդյուսերությամբ նկարահանված ֆիլմերի և այն ֆիլմերի ցանկը, որտեղ նա դեր է խաղացել, մի քանի տասնյակ անուն է ներառում։

Ժամանակին Թերզյանին շատ զարմացրել էր հայտնի Անրի Վերնոյը։ Արտիստը մի օր խնդրել էր ներկա գտնվել «Աջ ափ, ձախ ափ» ֆիլմի նկարահանումներին։ Նկարահանման հարթակ նրանք միասին էին գնացել։ Հանկարծ Մոնտանը սկսել է Թերզյանի հետ զրուցել շատ լավ հայերենով։ Պարզվել է, որ Մոնտանի մանկությունն ու պատանեկությունն անցել են Մարսելի հայերի միջավայրում։

Վերնոյի հետ ծանոթությունից բացի, օգտակար եղավ նաև կինոպրոդյուսերության լեգենդ Ալեքսանդր Մնուշկինի հետ շփումը, նա զբաղվում էր այնպիսի ֆիլմերով, ինչպիսինն են «Фанфан-тюльпан»-ը, «Зануда»-ն, «Великолепный»-ն, «Профессионал»-ը և մի շարք այլ ֆիլմեր։ Թերզյանը, ինչպես անձամբ էր խոստովանում, համոզված չէր, որ կստացվի ռեժիսորի աշխատանքը, այդ պատճառով փորձեց պրոդյուսեր դառնալ։

Իսկ դա հաջողվեց` «Пришельцы», «Между ангелом и бесом», «Фанфан — аромат любви», սրանք մի քանիսն են ավելի քան հարյուրավոր ֆիլմերից, որոնց հետ առնչություն ունի Պատվավոր Լեգեոնի շքանշանի ասպետը։ Իսկ 9 տարի առաջ Թերզյանը ֆիլմում ներառեց հայկական թեմատիկան. ճիշտ է` չգիտես ինչու` մաֆիոզների հայկական կլանի մասին։ Ֆիլմ այդ կոչվում է «Замкнутый круг», («Փակ շրջան»)իսկ գլխավոր հայ մաֆիոզներին մարմնավորեցին Գասպար Ուլյեն և Ժան Ռենոն։

Անվանի ռեժիսորը միշտ հիշում է՝ Հայաստանում իրեն զգում է, ինչպես տանը, հատկապես իրեն դուր են գալիս աղջիկները. Թերզյանը Երևանում լինում է թեկուզ ոչ ամեն տարի, սակայն բավական հաճախ։Մաեստրոն Հայաստան է գալիս իր հանգիստն անցկացնելու, լավատեսությամբ զինվելու, ուղեղը «վերանորոգելու» և թևավորված և նոր գաղափարներով հետ վերադառնալու համար։