«Նույնիկս արծաթե գդալն են առաջինը ՀԱՅԵՐԸ պատրաստել սովորել». ահա, թե որ հնագույն ամրոցում է հայտնաբարվել այն

Մեր Երկրի հրաշքներն այնքան շատ են ու բազմազան, որ դրանց կարելի է անվերջ անդրադառնալ: Այս անգամ Ձեզ մի ուրիշ հրաշք ենք բերել: Արցախ։ Տող գյուղ։ Մելիքական ապարանք։ 

Մի բաժակ գինի և դուք  կտեղափոխվեք մեկ այլ ժամանակ։ Դրսում 1737 թվականն էր. ժամանակ, երբ կառուցվել է Տողի մելիքական ապարանքը։

Արցախյան զբոսաշրջության ուշագրավ այցեքարտերից մեկը Տողի Մելիք Եգանի պալատական համալիրն է։ Տեղանք, որն ունի ճարտարապետական պահպանված ձեռագիր, պատմական հարուստ անցյալ։ Արցախի  հինգ մելիքությունների պայքարով ստեղծված «Խամսայի մելիքություններ» անունով հայտնի այս ինքնավար իշխանության գլխավոր կենտրոնը Տող ավանն էր, իսկ «խամսա» արաբերենից թարգմանաբար  նշանակում է «հնգյակ»։

Տողի մելիքական ապարանքը, Արցախի նմանօրինակ հուշարձանների շարքում, ստույգ թվագրված ամենավաղ կառույցներից է, որն ունեցել է պաշտպանական բնույթ: Արցախի և Սյունիքի պատմության ուշագրավ իրադարձություններով լեցուն մի հատվածը՝ մելիքական շրջանը, բնորոշվում է ամրոցակերպ բնակարանների, ապարանքների զանգվածային կառուցումներով: Քաղաքական կշիռ, կարողություններ, ազատագրական պայքար և մշակութային կյանք… կառույցին նայելով կարելի է հասկանալ տիրոջ  դիրքը հասարակության մեջ։

Հնագիտական աշխատանքների ժամանակ այդ տարածքներում բացվում են տապանաքարեր, որոնց մեջ կան նաև Դիզակի հայտնի մելիքների տապաններ։ Պարզվել է, որ դրանց մեջ է նաև հռչակավոր մելիք Եգանի տապանաքարը:

Դիզակի Մելիք Եգանի ապարանքի տարածքում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված ուշագրավ գտածոներից է արծաթապատ գդալը: Ուղղանկյուն ձևավորումով ավարտվող եզրի հակառակ կողմում այն ունի կնքադրոշմ, որը միանգամայն կասկածից դուրս է բերում գդալի եվրոպական ծագման վարկածը։ Մելիք Եգանն ու իր շառավիղները առևտրա-մշակութային սերտ կապերի մեջ էին այդ երկրների հետ և բոլորովին պատահական չէ նմանօրինակ իրերի առկայությունը Մելիքական ապարանքի տարածքում:

Արգելոցի տարածքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցու հարավային բակում՝ եկեղեցուն կից շինության պեղման աշխատանքների ժամանակ հայտնաբերել է թվով 8 կմախք, որոնք եղել են քրիստոնեական հուղարկավորություններին բնորոշ դիրքով։  

Արցախյան ազատագրական պայքարի ընթացքում իր հերոսներով և մարտական գործողություններով աչքի է ընկել նաև այս գյուղը, և պայքարի պատմության  էջերում թողել իր հետքը։ Առանձնակի արիությամբ աչքի է ընկել Դավիթ(Դև) Սարապյանը: