Ասում են՝ Արայի լեռը հիշեցնում է պառկած Արա Գեղեցիկին․ գիտե՞ք՝ էլ ինչպես են անվանում Արայի լեռը

2605 մ բարձրությամբ Արայի լեռը գտնվում է Կոտայքի և Արագածոտն մարզերի սահմանաբաժանի վրա, Քասախ և Հրազդան գետերի միջև։ Այն հանգած հրաբուխ է և արևմտյան մասում հարակից է Քասախի կիրճին։ Իր մեկուսացված դիրքի շնորհիվ, լեռնագագաթը իր ամբողջ մակերեսով և գեղեցկությամբ երևում է Հայաստանում շատ վայրերից և  բարձր լեռնագագաթներից։

Mount Ara
Արա լեռը և Քասախի կիրճը արբանյակից

Լեռն ունի նաև այլ անվանում ՝ Հայաստանի պառկած հսկա: Վերջինս կապված է Արա Գեղեցիկի հետ, և ասում են որ լեռը հիշեցնում է հենց պառկած Արային։

Մովսես Խորենացին իր «Պատմության» մեջ հիանալի կերպով պատմել է հայոց արքա Արա Գեղեցիկի և նրա սիրու համար պայքարող Ասորեստանի թագուհի Շամիրամի մասին: Շամիրամը, լսելով Արա Գեղեցիկի հմայքի մասին, հատուկ պատվիրակություն էր ուղարկել Հայաստան, որպեսզի իր սերը հասցնի Արա Գեղեցիկին: Վերջինս, չնայած Շամիրամի բոլոր փորձերին, մերժել էր ասորաց թագուհուն:
Վիրավորված Շամիրամը կանգնեց ասորական զորքերի գլուխ և ուժեղ թափով հարձակում գործեց դեպի Հայաստան: Ասորական զորքերը հետզհետե խորանում էին դեպի Հայաստան, ճանապարհին թողնելով միայն զոհեր: Շամիրամը, սակայ, հրամայել էր իր զորավարներին՝ Արային կենդանի հասցնել իրեն: Շամիրամը սարսափել էր, երբ իմացել էր, որ Արան մահացու վիրավոր է, երբ կռվում էր հենց այս լեռան լանջերին Շամիրամի զորքերի դեմ: Շամիրամի ցանկությունով, մարտի դաշտից գտել էին Արայի մարմինը և բերել իր մոտ: Թագուհին հրամայել եր, որ կենդանացնեն Արային: Վերջինիս մարմինը տարվել էր Արա լեռան գագաթ և արալեզների միջոցով փորձել հետ բերել արքային: Հայոց զորքերն իրենք արքայի հիշատակի համար վրեժ լուծելու ելան ասորիների դեմ, որին Շամիրամը պատասխանեց, որ հրամայել է աստվածներին, որ լիզեն Արայի վերքերը, նրան կենդանացնելու համար: Տասը օր անց Շամիրամը խելքի եկավ, որ արքա այլևս չի արթնանա: Հուսահատ Շամիրամը լքեց Հայաստանը՝ վստահ լինելով, որ Արայի հոգին գնաց Բաբելոն, որպեսզի Շամիրամի մահվանից հետո միավորվի թագուհու հետ:

Արայի լեռան լանջին այժմ կա մի գյուղ, որը կոչվում է հենց արքայի անունով՝ Արայի գյուղ: Քչերն են հիշում այս լեռան առաջին անունը՝ Ծաղկեվանք: Այժմ այդպես անվանում են լեռան լանջին գտնվող վանքին, որը փորված է քարանձավի մեջ։

Caxkevanq1.jpg

Վերջինս հայտնի է իր քարանձավից անդադար հոսող ջրով, որը բուժիչ հատկություններ ունի: