«Արցախյան 2 պատերազմներին էլ մասնակցեց, սակայն երկրորդում պայքարը չափազանց անհավասար էր». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Սերգեյին

Սերգեյ Ռոմայի Մուրադյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 19-ին: Տավուշի մարզի Պտղավան գյուղում: Ապրել և ծառայել է Արցախում։

Մասնակցել է Ապրիլյան Քառօրյային, պարգևատրվել «Ծովակալ Իսակովի» անվան շքանշանով:

2020 թվականի սեպտեմբերի 26-ին հերթապահում էր զորամասում, հաջորդ օրը առավոտյան սկսվեց պատերազմը, նա նույնիսկ չհասցրեց գնալ տուն և վերջին անգամ հրաժեշտ տալ իր ընտանիքին։

Մեկնեց ռազմաճակատ և 35 օր շարունակ գերազանց կատարեց իր սպայական պարտականությունները։ Պատերազմի օրերին մարտնչել է որպես մոտոհրաձգային վաշտի հրամանատար:

Զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 1-ին Մատաղիսում։ Ամուսնացած էր, ունի երկու որդի:

Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...       
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...